«Լիզին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ oգտվելով ԱՎԲ)
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Լիզին''', α,ε-դիամինակապրոնաթթու, անփոխարինելի ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, մոլեկուլային զանգվածը 146,19։ Հանդես է գալիս D և
L—ձևերով։ Բնականը L ձևն է։ Հալման ջերմաստիճանը՝ 224—225 °C, լավ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում, վատ՝ սպիրտում։ Լիզինը անջատվել է կազեինի հիդրոլիզատից ([[1889]])։ Լիզինում պարունակվում է բուսական և կենդանական ծագում ունեցող համարյա բոլոր սպիտակուցներում, չի սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմում։ Սնունդի մեջ լիզինի բացակայությունը դանդաղեցնում է երեխաների աճը, մեծերի մոտ առաջացնում է բնականոն կենսագործունեության խանգարում, որն արտահայտվում է ազոտի բացասական հաշվեկշռով։ Լիզինի օրական պահանջը հասուն մարդու մոտ կազմում է 23 մգ/կգ քաշին, մանուկներինը՝ 170 մգ/կգ։ Արդյունաբերության մեջ լիզին ստանում են մանրէակենսաբանական սինթեզով։ Լիզինը կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների կերը և որոշ սննդանյութեր հարստացնելու նպատակով։
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=612}}
 
[[Կատեգորիա:Ամինաթթուներ]]