«Լիտվական մեծ իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: IV-րդ դար → IV դար (2), V-րդ դար → V դար (2), VI-րդ դար → VI դար oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լիտական մեծ իշխանություն''', [[ֆեոդալիզմ|ֆեոդալական]] պետություն ժամանակակից [[Լիտվա]]յի և [[Բելոռուսիա]]յի տերիտորիաների մի մասում XIII-րդ-XVI դարերը։ Գալիցա-Վոլինյան տարեգրության համաձայն [[1219]]-ի [[ռուս]]-լիտվական պայմանագրում նշվում է Լիտվական պետության գոյության մասին։ Մեծ իշխանի իշխանության ուժեղացումը հանգեցրեց Մինդովգի (Մինդաուգաս) գլխավորությամբ լիտվական հիմնական հողերի (նաև որոշ բելոռուսական հողերի) միավորմանը Լիտական իշխանությունյան մեջ։ Մեծ իշխանության կազմավորումն արագացավ գերմանացի [[խաչակիրներ]]ի ագրեսիայի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։ XIV դարը իշխաններ Գեդիմինի, Օլգերդի (Ալգիրդաս) օրոք Լիտական մեծ իշխանությունը ընդարձակեց իր տիրույթները՝ միավորելով ամբողջ բելոռուսյան, մասամբ [[Ուկրաինա]]ն և ռուսական հողերը, որտեղ պահպանվեցին տեղական խոշոր կալվածատերերի (մագնատների) ինքնավարական և անձեռնմխելիության իրավունքները։ Պետության գլուխ կանգնած էր մեծ իշխանը, նրան կից՝ ավագանու և բարձր հոգևորականության ներկայացուցիչների խորհուրդը։ Գերմանական ասպետական օրդենների հարձակման դեմ [[ուժ]]երը միավորելու և իր իշխանությունը ամրապնդելու համար մեծ իշխան Ցագայլոն Լեհաստանի հետ 1385-ին կնքեց Կրևյան ունիան։ 1392-ից Լիտվայի մեծ իշխան դարձավ Վիտովտը (Վիտաուտաս)։ [[1410]]-ին լիտվա-ռուսական և [[Լեհաստան|լեհական]] զորքերը, չեխ գնդերի մասնակցությամբ, ջախջախեցին Տևտոնյան օրդենի ասպետներին։ Խոշոր ֆեոդալական հողատիրության աճն ու տիրապետող դասակարգի համախմբումը ուղեկցվում էր գյուղացիների զանգվածային ճորտացմամբ և գյուղացիական ապստամբություններով։ Տնտեսական կախվածության աճին զուգընթաց ուկրաինական և բելոռուսական հողերում ուժեղացավ ազգային ճնշումը։ Գորոդելյան ունիան ([[1413]]) լիտվական կաթոլիկ ազնվականների վրա տարածեց լեհական շլյախտայի իրավունքները։ XV դարի վերջին կազմավորվեց Պաների ռադան, որն իր հսկողության տակ վերցրեց մեծ իշխանի իշխանությունը։ XV դարի 2-րդ կեսից Ռուսիայի (XIV դարին ուժեղացել էր Մոսկվայի իշխանությունը) դեմ պատերազմների ([[1500]]-[[1503]], [[1507]]-[[1508]], [[1512]]-[[1522]], [[1534]]-[[1537]]) հետևանքով Լիտական մեծ իշխանությունը կորցրեց նախկինում զավթած ռուսական հողերը։ Հակաֆեոդալական ելույթների աճը, ներդասակարգային հակասությունների սրումը, ձգտումը դեպի արևելք, ինչպես նաև [[Լիվոնյան պատերազմ]]ում ([[1558]]-[[1583]]) կրած անհաշողությունը հանգեցրին [[1569]]-ի Լյուբլինյան ունիայով Լիտական մեծ իշխանությունյան միավորմանը Լեհաստանի հետ մեկ պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=628}}
 
[[Կատեգորիա:Լիտվայի պատմություն]]