«Լյոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Լյոս''' ([[գերմաներեն|գերմ]]. Loss lose-ոչ կարծր, փխրուն), ոչ շերտավոր, միատարր [[կրաքար]]ային նստվածքային [[ապար]]։ [[Գույն]]ը՝ բաց դեղին։ Գերակշռում են 0,01-0,05 [[միլիմետր]] չափի [[մասնիկներ]]ը։ 0,005 միլիմետրից մեծ [[կավ]]ի մասնիկները կազմում են 5-30%, [[ծակոտկենություն]]ը՝ 40-55%։ Լյուսը ունի նուրբ փոսիկներ (մակրոծակոտիներ), որոնք բուսական մնացորդների հետքեր են։ Ըստ կազմության, սովորաբար, դասվում է [[ավազ]]ակ ավերի, երբեմն կավավազների շարքը։ Խոշոր մասնիկները ներկայացված են, գլխավորապես, քվարցով կամ դաշտային սպաթով, սակավ՝ փայլարներով, եղջերախափով և այլն, իսկ մանր մասնիկները կավային զանազան միներալներով (հիդրոփայլար, [[կաոլին]], մոնտմորիլլոնիտ)։ Լյոսի առաջացումը կապում էին երկրաբանական տարբեր պրոցեսների (ցամաքում՝ քամու, [[անձրև]]ային և ձնհալքի ջրերի գործունեության, հողմահարման, տիեզերական փոշու նստեցման, իսկ լճերում և [[ծով]]երում՝ նստվածքագոյացման) և ապարագոյացման փուլերի հետ։ [[1877]] թվականին [[գերմանիա|գերմանացի]] [[գիտնական]] Ֆ. Ռիխտհոֆենը ապացուցել է [[չինաստան|չինական]] լյոսերի սուբարեալ (ցամաքում՝ [[ջուր|ջրի]] սահմանափակ դերի պայմաններում) ծագումը։ Հանրաճանաչ են լյոսերի առաջացման էոլային (Վ. Օբրուչև), [[հող]]ային (լյոս Բերգ) և այլ տեսություններ։ Ն. Կրիգերը լյոսի առաջացման [[գլուխ|գլխավոր]] գործոններ է համարում փոշու էոլային ներբերումը, դելյուվիալ լիթոգենեզը, հողմահարման և հողաառաջացման սինգենետիկ պրոցեսները՝ չոր [[տափաստան]]ային [[կլիմա]]յի պայմաններում։ Լյոսի սևահողերի և [[մոխրագույն]] հողերի մայր ապարն է։ Օգտագործվում է աղյուսի և [[ցեմենտ]]ի պատրաստման համար։ Լյոսերը տարածված են [[Եվրոպա]]յում, [[Ասիա]]յում, [[Հյուսիս]]ային և [[Հարավ]]ային [[Ամերիկա]]յում, գլխավորապես բարեխառն գոտու տափաստանային և [[կիսաանապատ]]ային շրջաններում։ Լյոսը տեղադրվում է մի քանի մետրից մինչև 50-ից 100 մետր հաստությամբ ծածկոցի ձևով՝ ջրբաժանների, լանջերի և [[հովիտներ]]ի հին [[դարավանդ]]ների վրա։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=642}}
 
[[Կատեգորիա:Նստվածքային ապարներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյոս» էջից