«Լսողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Լսողություն''', մարդու և [[կենդանիներ]]ի օրգանիզմի [[ֆունկցիա]], որով ապահովվում է ձայնային տատանումների ընկալումը։ [[Էվոլյուցիա]]յի պրոցեսում լսողության համակարգը առաջինը ձևավորվել է [[միջատներ]]ի մոտ, բնորոշ է բոլոր [[ողնաշարավորներ]]ին և լավ զարգացած է [[կաթնասուններ]]ի օրգանիզմում։ Լսողության օրգանների կառուցվածքը [[կենդանական աշխարհ]]ի տարբեր ներկայացուցիչների և մարդու մոտ տարբեր է։ Մարդը որպես ձայն ընկալում է 16-ից մինչե 21.000 հց հաճախականությունները։ Նշված սահմաններից ցածր և բարձր [[տատանումներ]]ը մարդու կողմից չեն ընկալվում, սակայն հեշտությամբ կարող են ընկալվել որոշ կենդանիների կողմից։ Լսողությունը բնորոշվում է լսողականության շեմքով, ձայնի նվազագույն ուժը, որը կարող է առաջացնել լսողական զգացողություն, ստորին շեմքն է։ Ձայնի առավելագույն ուժը, երբ վերանում է լսողական զգացողությունը և [[ականջ]]ներում ի հայտ է գալիս [[ցավ]]ի զգացում, լսողականության վերին կամ ցավային շեմքն է։ Ստորին և վերին շեմքով սահմանագծված տարածությունը կոչվում է լսողական դաշտ։ Մարդու լսողեւթյունը ավելի զգայուն է 800-500 հց հաճախականության տատանումների նկատմամբ։ Լսողության կարևորագույն հատկանիշներն են՝ ձայնի տարբերումը ըստ բարձրության (տատանումների հաճախականություն), ուժգնության ([[ինտենսիվություն|ինտենսիվության]]), երանգավորման ([[տեմբր]]ի) և ձայնի ուղղության որոշման (օտոտոպիկա), ինչպես նաև հարմարվողականությունը, այսնքն՝ լսողության շեմքի բարձրացումը ձայնի տնական ազդեցության ժամանակ։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=669}}
 
[[Կատեգորիա:Ակուստիկա]]