«Լրիվ զբաղվածություն (տեսություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''«Լրիվ զբաղվածություն»''', ժամանակակից բուրժուական տնտեսագիտական տեսություն, հեղինակն է անգլիացի տնտեսագետ Ջ. Մ. Քեյնսը։ «լրիվ զբաղվածություն» տեսության կողմնակիցների նպատակն է «հիմնավորել» կապիտալիզմի պայմաններում զանգվածային գործազրկության վերացման և «լրիվ զբաղվածության» իրականացման հնարավորությունը, որը դիտվում է գերարտադրության տնտեսական [[ճգնաժամ]]երի վերացման գլխավոր ուղի։ Քեյնսականները գործազրկության պատճառը համարում են անձնական և արտադրական սպառման ապրանքների նկատմամբ պահանջարկի անբավարարությունը, որի հետևանքով կրճատվում է արտադրության ծավալը։ [[Պահանջարկ]]ի անբավարարությունը նրանք բացատրում են մարդկանց հոգեբանությամբ, որոնց իբր հատուկ է [[եկամուտ]]ների տնտեսումը։ Արտադրության ընդլայնման և լրիվ զբաղվածության ծրագրի իրականացման հիմնական ուղին համարում են պետական ներդրումները, ռեալ աշխատավարձի իջեցումն ու էժան վարկը։ Իրականում ներդրումներն ու կապիտալիստական արտադրության ընդլայնումը զբաղվածության համապատասխան բարձրացում չեն առաջացնում, քանի որ կապիտալիստական կուտակումը ուղեկցվում է կաւցիտափ օրգանական կազմի աճով, իսկ պետական ներդրումների աղբյուրը հարկերն ու գանձումներն են, որոնք կրճատում են [[Բնակչություն|բնակչության]] համախառն վճարունակ [[պահանջարկ]]ը։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=673}}
 
[[Կատեգորիա:Տնտեսագիտություն]]