«Կինիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 19 բայտ ,  6 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ)
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Sanzio 01 cropped.png|400px|մինի|աջից|Կինիկներ]]
'''Կինիկներ''' ({{lang-el|''κυυικός, Κυνόσαργες''}}՝ [[Կինոսարգես]]՝ բլուր [[Աթենք]]ում), ցինիկներ ({{Lang-lat|''cynici''}}), այսպես կոչված, սոկրատեսյան փիլիսոփայական դպրոց [[Հին Հունաստան]]ում։ Նրա նախնին համարվում է Սոկրատեսի Անտիսթենեսի <ref>[http://iph.ras.ru/elib/EM7_5.html#_edn6 Электронная библиотека<!-- Заголовок добавлен ботом -->]</ref> աշակերտը, ով փայլուն ներկայացուցիչն էր Դիոգենես Սինոպսկին։
 
== Գաղափարախոսություն ==
Անտիկ պոլիսների ճգնաժամի պայմաններում կինիկները ([[Անտիսթենես]], [[Դիոգենես Սինոպացի]], [[Կրատես]]) արտահայտել են ազատ [[հույներ]]ի աղքատ դասերի գաղափարախոսությունը։ Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնումները։ Կինիկները ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունքները գործնականում կիրառել են իրենց կյանքում։ Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկետիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի [[բնություն]], ժխտել են [[կրոն]]ը, [[բարոյականություն]]ը, [[իրավունք]]ը և ընդհանրապես [[քաղաքակրթություն]]ն ու նրա նշանակությունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույնիսկ նվաստացուցիչ վիճակը։ Սոցիալ-բարոյական ըմբռնումների և հասարակական նորմերի նկատմամբ նրանց անտարբերության արտահայտություն են տակառում [[Դիոգենես]]ի բնակվելու և [[Կրատես]]ի՝ ուղղակի հրապարակում ամուսնանալու ավանդությունները։ Իմացաբանության մեջ կինիկները հարել են [[սոփեստներ]]ի սենսուալիզմին։
 
== Կինիկների ուսմունք ==
{{ծանցանկ}}
{{Փիլիսոփայություն}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=432}}
 
 
[[Կատեգորիա:Հին Հունաստանի փիլիսոփայական դպրոցներ]]