«Կլիսթենես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Կլիսթենես''' (''Κλεισθένης, ծն. և մահ. թթ. անհայտ''), մ.թ.ա VI դարի օրենսդիր [[Աթենք]]ում։ Գլխավորել է [[Պիսիստրատյաններ]]ի բռնապետության դեմ շարժումը և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510-ին տապալել այն։ [[Մ.թ.ա 509]]-ից անցկացրել է դեմոկրատական բարեփոխումներ, որոնք վերացրել են տոհմային կարգի վերջին մնացորդներն Աթենքում։ Տոհմային 4 ֆիլայի փոխարեն ստեղծել է 10 նոր [[ֆիլա]]՝ տերիտորիալ սկզբունքով, որի հետևանքով զգալիորեն թուլացել է տոհմական ավագանու ազդեցությունը։ Վարչական, տնտեսական, պաշտամունքային և քաղաքական սկզբնական միավորներ են դարձել դեմերը՝ գյուղական շրջանները։ Ստեղծվել է 10 [[ստրատեգոս]]ից կազմված կոլեգիա, որը գլխավորել է աթենական զորքը։ [[Դեմոկրատիա]]յի հակառակորդների և բռնապետություն հաստատելու փորձերի դեմ պայքարելու համար մտցրել է [[օստրակիսմոս]]։ Կլիսթենեսի բարեփոխումներն ամրապնդել են աթենական [[դեմոս]]ի հաղթանակը տոհմական արիստոկրատիայի նկատմամբ։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=483}}
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]