«Կոլտնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին ([[1941]]-[[1945]]) կոլտնտեսային գյուղացիությունը մեծ կազմակերպվածությամբ և համախմբվածությամբ կարողացավ ապահովել բանակի ու բնակչության պարենային պահանջները և արդյունաբերական հումքի մատակարարումը։ Ետպատերազմյան տասնամյակներում շարունակվեց կոլտնտեսությունների հետագա զարգացումը։ ԽՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան ([[1953]]), մարտյան ([[1965]]), մայիսյան ([[1966]]), հուլիսյան ([[1978]]) պլենումների և ԽՄԿԿ XXIV-XXV համագումարների որոշումների մշակած միջոցառումների շնորհիվ որակապես փոխվեց կոլտնտեսությունների արտադրական գործունեությունը, կատարելագործվեցին արտադրության և գնումների պլանավորումը, գնագոյացումը, վարկավորումը, աշխատանքի վարձատրության ձևերը, ամրապնդվեց նյութատեխնիկական բազան, բարձրացավ տեխնիկական զինվածությունը, սոցիալիստական արտադրության և աշխատանքի հետագա հանրայնացման հիման վրա լայն թափ ստացավ գյուղատնտեսության ինտենսիվացումը, մասնագիտացումը և համակենտրոնացումը։ [[1978]] թվականին ԽՍՀՄ-ում գործում էին 8 հազար միջտնտեսային ձեռնարկություն և միավորում։ [[1965]]-[[1977]] թվականներին գյուղի սոցիալական զարգացման մեջ կապիտալ ներդրումները գերազանցեցին 40 միլիարդդ ռուբլուց։ Տասնմեկերորդ հնգամյակում «Տնտեսական նպատակահարմարության համեմատ, աստիճանաբար կստեղծվեն ագրարաարդյունաբերական միավորումներ, որոնցում գյուղատնտեսությունը օրգանապես զուգորդվում է իր արտադրանքի արդյունաբերական վերամշակման հետ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական ձեռնարկությունների ռացիոնալ մասնագիտացմամբ և կոոպերացմամբ հանդերձ։ Տնտեսական պայմանների տեսակետից կոլտնտեսությունները կհավասարվեն գյուղատնտեսության համաժողովրդական ձեռնար կություններին» (ԽՄԿԿ ծրագիր, [[1974]], էջ 132)։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=518}}
 
[[Կատեգորիա:ԽՍՀՄ]]