«Կոկանդի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոկանդի խանություն''', ֆեոդալական պետություն [[Միջին Ասիա]]յում ([[Ֆերգանա]]յի հովտում) [[XVIII դար|XVIII]]-[[XIX դար]]եր։ Կենտրոնը՝ [[Կոկանդ]]։ Մոտ [[1710]] թվականին [[Բուխարա]]յի [[էմիրություն]]ից անջատված ոչ մեծ տիրույթը, [[1750]]-ական թվականներին ընդարձակվելով, վերջնականապես կազմավորվեց որպես Կոկանդի խանություն։ [[XIX դար]]ի առաջին քառորդին նրան միացվեցին [[Տաշքենդ]] և [[Խոջենտ]] քաղաքները, կառուցվեցին նոր բերդեր՝ [[Աուլիե-Աթա]] (այժմ՝ [[Զամբուլ]]), [[Բիշբեկ]] (այժմ՝ [[Բիշկեք]])։ Ներքին խառնակություններն ու ապստամբությունները, ինչպես նաև Բուխարայի էմիրի ռազմական գործողությունները [[XIX դար]]ի 40-ական թվականներին, խիստ թուլացրին Կոկանդի խանությունը։ [[1865]] թվականի մայիսի 17-ին ռուսական զորքերը գրավեցին Տաշքենդը, իսկ [[1866]] թվականի մայիսի 24-ին՝ Խոջենտը։ Հաջորդած հակաֆեոդալական ապստամբությունը վերջնականապես քայքայեց Կոկանդի խանությունը։ [[1876]] թվականի փետրվարի 19-ին Կոկանդի խանությունը վերացվեց և նրա տեղում կազմավորվեց [[Ֆերգանայի մարզ]]ը, որը մտավ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] Թուրքեստանի գեներալ-նահանգապետության մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=525}}
 
[[Կատեգորիա:Ուզբեկստանի պատմություն]]