«Կոհերենտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
 
Տող 13.
Ալիքի տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ ալիքի կոհերենտության հատկությունները նկարագրելու համար օգտագործվում է տարածական կոհերենտություն հասկացությունը։ Ալիքաշարի երկարության և տրամագծով շրջանի մակերեսի արտադրյալը ընդունված է անվանել կոհերենտության ծավալ։ Ջերմային աղբյուրների տարածական կոհերենտությունն սահմանափակվում է աղբյուրից ընդամենը մի քանի ալիք հեռավորությամբ, պատճառն այն է, որ մարմնի տարբեր մասեր ճառագայթում են միմյանցից անկախ։ Արդյունքում մեներանգ ալիքի փոխարեն առաքվում է ալիքների մի ամբողջ համախումբ։ Աղբյուրից հեռանալիս ալիքը դառնում է ավելի ու ավելի հարթ։ Դա թույլ է տալիս դիտել [[աստղ]]երի լույսի ինտերֆերենցիան, չնայած դրանք ջերմային աղբյուրներ են։ Լազերային [[Ճառագայթում|ճառագայթման]] տարածական կոհերենտության պահպանվում է փնջի ամբողջ կտրվածքով, որովհետև ակտիվ նյութի ամբողջ ծավալից տեղի է ունենում լույսի համաձայնեցված, ստիպողական ճառագայթում։ [[Լազեր]]ների կոհերենտության ծավալը մոտ 1017 անգամ գերազանցում է նույն ինտենսիվության ոչ լազերային աղբյուրների կոհերենտության [[ծավալ]]ը։ Գործնականում ոչ լազերային աղբյուրների օգնությամբ կոհերենտ ալիքներ ստանալու համար լույսի փունջը կիսում են երկու մասի և տարբեր ճանապարհներով ուղղելուց հետո միաբերում են նույն կետում, որտեղ և իրագործվում է դրանց վերադրումը։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=529}}
 
[[Կատեգորիա:Ալիքային օպտիկա]]