«Կոմպլեքս միացություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 25.
(կոմպլեքսոն)։ Անօրգանական ացիդոլիգանդները սովորաբար միադենտատ են, հազվադեպ՝ երկդենտատ։ Կոմպլեքս միացությունների և սովորական (պարզ) միացությունների միջև չկա որոշակի սահման։ Կախված հետազոտման խնդրից, միևնույն [[նյութ]]ը կարելի է դիտել պարզ կամ կոմպլեքս։ Կոմպլեքս միացությունների կառուցվածքի տեսությունը առաջադրել է [[Շվեյցարիա|շվեյցարացի]] քիմիկոս [[Ա. Վերներ]]ը ([[1893]])։ Նա տվել է «գլխավոր» և «միջանկյալ» արժեքականություն հասկացությունները, ինչպես նաև պատկերացում [[կոորդինացիա]]յի, [[կոորդինաթիվ|կոորդինաթվի]], [[կոմպլեքս մոլեկուլի երկրաչափություն|կոմպլեքս մոլեկուլի երկրաչափության]] մասին։ Կոմպլեքս միացությունների [[քիմիա]]յի ուսումնասիրման բնագավառում նշանակալի ավանդ ունեն [[ԽՍՀՄ]] գիտնականներ [[Լ. Չուգան]]ը, [[Ի. Չերնյան]]ը և այլք։ Սակայն դասական կոորդինացիոն տեսությամբ հնարավոր չեղավ բացատրել կոմպլեքս միացությունների նոր դասերի առաջացումը, կանխատեսել դրանց կառուցվածքը, ինչպես նաև հաստատել վերջինիս և ֆիզիկական հատկությունների միջև փոխադարձ կապը։ Այդ հարցերը պարզաբանվեցին [[քիմիական կապ]]ի բնույթի ժամանակակից քվանտամեխանիկական պատկերացումների հիման վրա։ Կոմպլեքս միացությունները կիրառվում են [[պլատին]]ային մետաղների, [[ոսկի|ոսկու]], [[արծաթ]]ի, [[նիկել]]ի, [[կոբալտ]]ի, [[պղինձ|պղնձի]] անջատման և մաքրման, հազվագյուտ հողային տարրերի, [[ալկալիական մետաղներ]]ի առանձնացման համար և տեխնոլոգիական բազմաթիվ այլ պրոցեսներում։ Կոմպլեքս միացությունները օգտագործվում են նաև [[վերլուծական քիմիա]]յում՝ ամենաբազմազան տարրերի որակական հայտնաբերման և քանակական որոշման համար։ Կենդանի օրգանիզմներում կոմպլեքս միացությունների դերի բազմաթիվ տեսակներ մետաղների (Fe, Cu, Mg, Zn, Co և այլն) իոնների միացություններ են սպիտակուցների, վիտամինների և այլ նյութերի հետ, որոնք յուրահատուկ ֆունկցիաներ են կատարում [[նյութափոխանակություն|նյութափոխանակության]] պրոցեսներում։ Առանձնապես մեծ է բնական կոմպլեքս միացությունների դերը [[շնչառություն|շնչառության]], [[ֆոտոսինթեզ]]ի, կենսաբանական [[օքսիդացում|օքսիդացման]] պրոցեսներում և [[ֆերմենտ]]ային կատալիզում։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=545}}
 
[[Կատեգորիա:Կոմպլեքսային միացություններ]]