«Կոռ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 19 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
* գ. գյուղացու անձնական կախվածությունը կալվածատիրոջից («արտատնտեսական հարկադրանք»)
* դ. տեխնիկայի չափազանց ցածր մակարդակը<ref>[[Լենին Վլադիմիր Իլյիչ]], Երկ., հատոր 3, էջ 223—25</ref>։
Կոռային աշխատանքի արտադրողականությունը ցածր էր, որն արգելակում էր արտադրողական ուժերի զարգացումը։ Կոռի միջոցով հողատերը յուրացնում էր գյուղացու հավելյալ աշխատանքը և, նույնիսկ, անհրաժեշտի մի մասը։
 
== Պատմություն==
* [[Ռուսաստան]]ում այն առաջացել է [[Կիևյան Ռուսիա]]յի ժամանակներում, իսկ XV—XVI դդ. վերջերին դարձել տիրապետող։ Կոռային հարաբերությունները զարգացման առավել բարձր աստիճանի հասան XVIII դ. 2-րդ կեսին։ Դրանք Ռուսաստանում պահպանվեցին նաև 1861-ի ճորտատիրական իրավունքի վերացումից հետո («կիսրարական պարտավորություններ» անվամբ), մինչև [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության]] հաղթանակը։
* Կոռը տարբեր ձևերով պահպանվել է գաղութային ու կախյալ երկրներում։
* Կոռը գոյություն ուներ նաև Հին Հայաստանում։
 
== Հայաստանում ==
Վաղ միջնադարում կատարվում էին «խաշար», «գուգազ», «բեկար», «մարդահարկ» և այլ անուններով կոռային պարտույթներ (քաղաքների վերականգնում, ճանապարհների, կամուրջների շինարարություն իսկ զարգացած ֆեոդալիզմի շրջանում կոռային աշխատանքները հանդես էին գալիս բուն աշխատավճար ռենտայի ձևերով։ Գյուղացիներն աշխատում էին կալվածատիրոջ տնտեսությունում անձամբ («մարդոյ կոռ»), ինչպես նաև իրենց արտադրամիջոցներով («եզին կոռ», «վեցկէ կոռ», «սայլին կոռ» և այլն)։
 
[[Միջնադար]]ում հայ աշխատավորը կոռային պարտույթներ էր կատարում և՛ յուրային, և՛ օտար շահագործողների մոտ։ Կոռի տևողության մասին [[մատենագրություն|մատենագրական աղբյուրներում]] որոշակի տվյալներ չկան։ [[Մխիթար Գոշ]]ի [[Մխիթար Գոշի դատաստանագիրք|Դատաստանագրքում]] նշված է. {{քաղվածք|յաւուրս շաբաթի յևթնէն մին գործիցէ իշխանի և տէրունի, այլ աւելի աշխատելն զձեռամբ անկեալն անիրաւոլ թիւն մեծ է|[[Մխիթար Գոշի դատաստանագիրք|«Գիրք Դատաստանի», 1975, էջ 32]]}})
Սա ավելի շատ կոռային աշխատանքի սահմանափակման պահանջ է, քան իրադրության արձանագրում։ Իրականում, [[Զաքարյան Հայաստան]]ում, [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական պետությունում]] տերունի կալվածքները մշակվել են գյուղացու հարկադիր աշխատանքով։
 
Կոռային պարտույթները պետական և [[մուլք (կալվածք)|մուլքադարական տնտեսություններում]] լայնորեն կիրառվել են նաև [[Երևանի խանություն]]ում։ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Ռուսական տիրապետության ժամանակ]] Հայկական մարզում գյուղացիության պարհակների չափերը համեմատաբար կրճատվեցին, իսկ դրանց երեք ձևերը (աշխատավճար, բնամթերային, դրամական) պահպանվեցին և կիրառվեցին միաժամանակ։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=601}}
 
[[Կատեգորիա:Ճորտատիրություն]]
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]