«Կրակովի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Կրակովի համալսարան''', Յագելոնյան համալսարան, հնագույն համալսարան [[Լեհաստան]]ում, առաջին պետական համալսարաններից մեկը [[Կենտրոնական Եվրոպա]]յում։ Հիմնադրել է [[Կազիմիր Մեծ]]ը ([[1364]]), [[1400]] թվականին վերակառուցել է [[Վլադիսլավ Ցագայլո]]ն (այստեղից էլ՝ անունը)՝ [[Փարիզ]]ի համալսարանի նմանությամբ։ Կրակովի համալսարանի ուսումնական և գիտական կյանքը ծաղկում է ապրել [[15-րդ դար]]ի վերջին և [[16-րդ դար]]ի սկզբին։ Ուներ աստվածաբանական, իրավաբանական, բժշկական և ազատ գիտությունների ֆակուլտետներ։ Բացի [[լեհեր]]ից, Կրակովի համալսարանում սովորում էին նաև [[չեխեր]], [[գերմանացիներ]], [[հունգարացիներ]]։ Համալսարանում սովորել և դասախոսել են [[մաթեմատիկոս]] Վ.Բրուձևսկին, Ն.Կոպեռնիկոսը, աստղագետ Յա.Սնյադեցկին և ուրիշներ։ [[16-րդ դար]]ի կեսի ուսուցումը Կրակովի համալսարանում կրել է եկեղեցասխոլաստիկ բնույթ։ [[1780]] թվականին համալսարանի ծրագրերը բարենորոգվել են, ուսուցումը [[լատիներեն]]ի փոխարեն տարվել է [[լեհերեն]]ով։ Ֆաշիստական օկուպացիայի ժամանակ ([[1939]]-[[1944]]) Կրակովի համալսարանը փակվել է։ [[1942]] թվականից գործել է ընդհատակում։ [[1978]]-[[1979]] ուսումնական տարում համալսարանն ուներ [[իրավաբան]]ական, [[փիլիսոփա]]յության և [[Պատմություն|պատմության]], [[բանասեր|բանասիրական]], [[մաթեմատիկա]]յի և [[քիմիա]]յի, [[Կենսաբանություն|կենսաբանության]], [[Աշխարհագրություն|աշխարհագրության]] և այլ ֆակուլտետներ։ [[Գրադարան]]ը (հիմնվել է [[1364]] թվականին) ունի ավելի քան 1 միլիոն [[գիրք]]։
{{Europaeum}}
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=674}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Լեհաստանի համալսարաններ]]