«Հակահարված»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Հակահարված''', պաշտպանական մարտերում պաշտպանությունը ճեղքած և նրա մեջ մխրճված [[հակառակորդ]]ի [[զորք]]երին հասցված [[հարված]], որի նպատակն է վերականգնել կորցրած [[օպերատիվ]] դրությունը։ Ձեռնարկվում է մեկ կամ երկու [[ուղղություն]]ներով՝ [[բանակ]]ային միավորումների երկրորդ [[էշելոն]]ների [[ուժ]]երով է, որպես կանոն, հարձակվող [[թշնամի|թշնամու]] [[թև]]երի վրա։ Հակահարվածի զորքերի գործողություններին աջակցում են [[ավիացիա]]ն, [[հրետանի]]ն և այլ [[կրակային միջոցներ]]։ Երբ պաշտպանվող կողմը ի վիճակի չէ վերականգնել կորցրած դրությունը, հակահարվածը հետապնդում է սահմանափակ նպատակներ՝ կանգնեցնել հակառակորդի [[հարձակում]]ը, ազատել շրջապատման մեջ ընկած իր [[զորամիավորում]]ները, հակառակորդի ուշադրությունը և ուժերը շեղել հարձակման գլխավոր ուղղությունից։ Հակահարվածը պաշտպանական մարտերի կարևոր նախապայմաններից է, և նրա կիրառումը ակտիվություն ու կայունություն է տալիս պաշտպանությանը (տես նաև [[Հակահարձակում]])։ Հակահարվածի լավագույն օրինակ է [[1943]] թվականին [[Կուրսկ]]ի [[ճակատամարտ]]ում 5-րդ [[տանկային բանակ]]ի՝ [[Պրոխորովկա]]յի շրջանում մղած մարտը։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=61}}
 
[[Կատեգորիա:Ռազմական տերմինաբանություն]]