«Հայաստանի գրադարաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 7.
[[1923]] թվականից գործում է Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը, որը կոորդինացնում է բոլոր մանկական գրադարանների աշխատանքները։ [[1935]] թվականին հիմնվեց Երևանի քաղաքային գրադարանը։ Հայկական ՍՍՏ ԳԱ կենտրոնական գրադարանը հիմնադրվել է [[1935]] թվականին։ [[1946]] թվականին Հայաստանում կար [[1125]] գրադարան՝ 909 հզ․ գրքային ֆոնդով, այդ թվում քաղաքային վայրերում՝ 124, գյուղական վայրերում՝ 784 գրադարան։ Ստեղծվեց մասսայական, հանրապետական, գիտական, տեխնիկական, մանկական, արհմիութենական, դպրոցական գրադարանների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։ [[1975]] թվականին SUUS-ում կար բոլոր տեսակի մոտ 3300 գրադարան (47600000 միավոր ֆոնդով), այդ թվում մասսայական՝ [[1305]], դպրոցական՝ [[1442]], տեխնիկական՝ 539։ [[Սփյուռք]]ում գործում են հարյուրավոր հայկական գրադարաններ, որոնցից նշանավոր են [[Երուսաղեմ]]ի ձեռագրատունը, [[Վենետիկ]]ի և [[Վիեննա]]յի Մխիթարյան մատենադարանները։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=193}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի գրադարաններ]]