«Հարաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (13), ՝ → ՝ , → (14), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հարաբերություն''', փիլիսոփայական հասկացություն, որն արտահայտում է երևույթների փոխկապակցության վերացարկված բնույթը։ Հարաբերության հետազոտման կարևորությունը պայմանավորված է ոչ միայն իրի բաղկացուցիչ [[տարր]]երով, այլև դրանց փոխդասավորվածության բնույթով։ Հարաբերության կարևոր դերի օրինակ է քիմիական իզոմերիայի երևույթը։ Հարաբերության մասին հասկացությունը պատկանում է իրականության դիֆերենցման այն [[եղանակ]]ին, որը իրականության բոլոր [[երևույթ]]ները ստորաբաժանում է իրի, հատկության և հարաբերության։ Այս բաժանումը, սակայն, քարացած չէ. իրերը, հատկությունները և հարաբերությունները դիալեկտիկորեն փոխկապակցված են՝ դրանք ենթադրում են մեկը մյուսից և մեկը փոխվում է մյուսին։ Դրա հետ մեկտեղ իրերը մեկուսացված չեն մեկը մյուսից, այլ գոյություն ունեն հարաբերությունների համակարգում։ [[Իր]]երի հատկությունները անհրաժեշտորեն դրսևորվում են միմյանց նկատմամբ իրերի հարաբերության միջոցով։ Ավելին, իրերը և դրանց հատկությունները կարող են դիտվել որպես հարաբերություններ։ Այսպես, քաղաքատնտեսությունում ապրանքը բնութագրվում է որպես հասարակական հարաբերություն։ Ըստ [[մատերիա]]լիստական [[փիլիսոփայություն|փիլիսոփայության]], իրերի միջև հարաբերությունները նույնքան իրական են, որքան և այդ իրերը։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=276}}
 
[[Կատեգորիա:Փիլիսոփայական տերմինաբանություն]]