«Հարձակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հարձակում''', մարտական գործողությունների հիմնական տեսակը, նպատակն է՝ ջախջախել թշնամուն և գրավել կարևոր բնագծեր ու շրջաններ։ Իրականացվում է ցամաքում, [[ծով]]ում և [[օդ]]ում մարտերի, ճակատամարտերի և օպերացիաների ձևով։ Հարձակման տարատեսակն է հակահարձակումը։ Հետապնդած նպատակի, ուժերի և միջոցների ընդգրկման առումով հարձակումը կարող է ունենալ ստրատեգիական, օպերատիվ կամ տակտիկական նշանակություն։ Հարձակման գործելակերպը շարունակ փոփոխվել է զենքի տեսակների զարգացման, զորքերի անձնակազմի և կազմակերպման որակական փոփոխման համեմատ, որն իր հերթին կախված է եղել հասարակության արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների վիճակից, պետության տնտեսական հնարավորություններից ու հասարակական-քաղաքական կարգից։ Հարձակման տեսությունն ու գործնականը բազմակողմանի զարգացան 1939-45-ի [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում, ինչպես նաև ետպատերազմյան շրջանում՝ միջուկային զենքի ներդրման ու սովորական զինատեսակների հետագա կատարելագործման հիման վրա։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=308}}