«Հեծելազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[File:8e hussards 1804(fr).jpg|thumb|Նապոլյոնի գուսարը]]
Նրա ստեղծման գործում կարևոր փուլ էր Առաջին և Երկրորդ հեծյալ բանակների կազմավորումը ([[1919]]—[[1920]]թթ.)։ Օտարերկրյա ռազմական, ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի տարիներին ([[1918]]—[[1920]]թթ.) հեծյալ միավորումները մեծ դեր խաղացին [[Դենիկին]]ի, [[Կոլչակ]]ի, [[Վրանգել]]ի և սպիտակ լեհերի զորքերի ջախջախման գործում։ Քաղաքացիական պատերազմից հետո սովետական հեծելազորը մասնակցեց բասմաչության վերացմանը Միջին Ասիայում, բանդիտական խմբերի ոչնչացմանը [[Ուկրաինա]]յում և [[Հյուսիսային Կովկաս]]ում։ Սոցիալիստական շինարարության տարիներին հեծելազորը համալրվեց մարտական նոր տեխնիկայով՝ ընդունելով կազմակերպական նոր ձևեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ռազմական, գործողությունների փորձը, տանկային և օդային մեծ ուժերի կիրառումը հանգեցրին հեծելազորի քանակի (դիվիզիաներ) կրճատմանը 32-ից ([[1939]]թ.)՝ 13 ([[1941]]թ.)։ Հեծելազորը աչքի ընկավ Հայրենական մեծ պատերազմի ([[1941]]—[[1945]]թթ.) բոլոր օպերացիաներում, միաժամանակ դրսևորվեցին նաև նրա թերությունները։ Ետպատերազմյան առաջին տարիներին սովետական բանակում հեծելազորի քանակը խիստ կրճատվեց, իսկ 1950-ական թվականների կեսին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման և բանակի լիակատար մոտորավորման կապակցությամբ հեծելազորի որպես զորատեսակ վերացավ։ [[Սովետական հեծելազ]]որի կազմավորման և զարգացման գործում մեծ դեր են խաղացել Ս. Բուդյոննին, Ն. Կաշիրինը, Դայը, Վ. Պրիմակովը, [[0. Գորոդովիկով]]ը, [[Ֆ. Միրոնովը]]։ [[Հայրենական մեծ պատերազ]]մի ժամանակ աչքի ընկան [[Պ. Բելով]]ի, Լ. Դովատորի, Ն. Օսլիկովսկու, Տ. Շուպկինի, Վ. Օբուխովի, Ն. Կիրիչենկոյի և ուրիշների ղեկավարած հեծյալ միավորումները։ Բոլոր հեծյալ կորպուսներն արժանացան գվարդիական, իսկ շատ հեծելազորայիններ՝ Սովետական Միության [[հերոս]]ի կոչման։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=342}}
 
[[Կատեգորիա:Ցամաքային զորքեր]]