«Հետախուզություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
'''Ռազմավարական''' հետախուզությունը տարվում է անընդհատ, խաղաղ և [[պատերազմ]]ական ժամանակներում, թշնամու ռազմատնտեսական հզորության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով։ '''Օպերատիվ''' հետախուզության նպատակն է թշնամու և ռագմաբեմերի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը։ '''Մարտավարական''' հետախուզությունը կատարվում է ճիշտ պլանավորելու և մարտը հաջող վարելու նպատակով։ '''Տիեզերական''' հետախուզության արտասահմանյան բանակներում իրականացվում է երկրի արհեստական արբանյակների (հետախուզական և օդերևութաբանական) միջոցով և համարվում է հետախուզության ռազմավարական և օպերատիվ մասշտաբի միջոց։ '''Օդային''' հետախուզությունն իրագործվում է օդային նկարահանումների, դիտարկումների և բազմազան այլ միջոցներով։ '''Նավային''' հետախությունը կատարվում է նավատորմի վերջրյա և ստորջրյա ուժերով, տարբեր տեխնիկական միջոցներով։ '''Զորային''' հետախուզությունն իրականացվում է [[ցամաք]]ային զորքերի (հետևակային, տանկային, հրետանային, ինչպես նաև ինժեներական և քիմիական) ուժերով։ Այն լայնորեն օգտագործում է էլեկտրաօպտիկական, [[ձայն]]ային, [[ռադիոտեխնիկա]]կան և այլ միջոցներ։ Հետախուզության խնդիրների հաջող կատարումը կախված է բոլոր միջոցների սերտ համագործակցությունից և նրա լավ կազմակերպումից։ Թշնամու հետախուզության դեմ պայքարը կոչվում է հակահետախուզություն։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=371}}
 
[[Կատեգորիա:Հետախուզություն]]