«Հետևազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հետևազոր ՀոթՔաթ գործիքով
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հետևազորը''' կամ '''Հետևակը''' ցամաքային զորքերի տեսակ է։ Նախատեսված է համազորային մարտում հակառակորդին ջախջախելու և նրա [[տարածք]]ը գրավելու համար։ Մարտ է մղում օրվա բոլոր ժամերին, տարվա բոլոր եղանակներին, ամենատարբեր տեղանքում։ Ամենահին զորատեսակն է, որը հասարակության զարգացմանը զուգընթաց էական փոփոխություններ է կրել։ Ստրկատիրական պետություններում ([[Եգիպտոս]], [[Հունաստան]], [[Հռոմ]] և այլն) հետևազորը եղել է գլխավոր զորատեսակ։ Ֆեոդալական ասպետության և թաթար-մոնղոլական տիրապետության շրջանում հետևազորի նշանակությունը նվազել է և վերստին ուժեղացել հրազենի առաջացման ու զարգացման համեմատ։ Տարբերվում էր '''ծանր և թեթև''' հետևազոր, բայց 20-րդ դարի սկզբին նման բաժանումը վերացվել է։ Հետևազորի կազմակերպական միավորներից են եղել չեգեոնը, այնուհետև` [[վաշտ]]ը, [[գումարտակ]]ը, գունդը, [[հետևակային բրիգադ]]ները, [[դիվիզիա]]ն, [[կորպուս]]ը։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի (1914-1918) սկզբին առավել խոշոր պետությունների զինված ուժերում դիվիզիաները հաշվվում էին 16-21 հազար մարդ և բացի հետևազորից ընդգրկում [[հրետանի]], [[հեծելազոր]] և սակրավորների ստորաբաժանումներ։ Ռազմական գործողություններում հետևազորը հիմնական զորատեսակն էր։ [[Տանկ]]երի, [[ավիացիա]]յի, քիմիական զորքերի երևան գալով, ինչպես նաև մարտում հրետանու, ինժեներական և կապի զորքերի քանակի ու նշանակության մեծացման հետևանքով պատերազմող կողմերի բանակներում հետևազորի քանակը կրճատվեց մինչև 40-50 տոկոսով ([[1918]]-ին)։ Մոտորացման համեմատ աճեց հետևազորի շարժունակությունը։ 1918-1920 թվականների [[քաղաքացիական պատերազմ]]ի ընթացքում [[կարմիր բանակ]]ը հիմնականում կազմված էր հետևազորից։ 1918 թվականից կարմիր բանակում հետևակային ստորաբաժանումներն սկսեցին կոչվել հրաձգային, սակայն հետևազոր անվանումը պահպանվեց որպես զորատեսակի անվանում։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում հետևազորը հագեցվում էր մարտական տեխնիկայով, շարունակվում էր նրա մեքենայացումը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում (1939-1945) հետևազորը բոլոր բանակներում մնում էր որպես հիմնական զորատեսակ։ Ներկայումս զարգացած և հզոր պետությունների բանակները իրենց կազմում ունեն ցամաքային, ռազմածովային, օդադեսանտային հետևակային զորամիավորումներ, որոնք հագեցած են ժամանակակից զենքով ու մարտական մեքենաներով։ Հետևակային զինվորը մարտադաշտում գործում է ինչպես հետիոտն, այնպես և ռազմամեքենայի վրայից։ Հետևազորը դարձել է հուժկու, կործանիչ և շարժունակ զորատեսակ։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=372}}
 
[[Կատեգորիա:Ցամաքային զորքեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հետևազոր» էջից