«Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (4), ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
Կոչվել է այդ կապը բացահայտող դանիացի աստղագետ Հերցշպրունգի և մանրամասն ուսումնասիրող Ռեսելի անունով, որոնք առաջինն էլ հենց կառուցել են այդ դիագրամը։ Դիագրամի մի [[առանցք]]ի վրա տեղադրվում են աստղերի սպեկտրալ դասերը կամ ջերմաստիճանները, իսկ մյուսի վրա՝ լուսատվությունների լոգարիթմները կամ բացարձակ աստղային մեծությունները։ Հերցպրուգ-Ռեսելի դիագրամի վրա աստղերը պատահաբար չեն բաշխված, այլ կուտակված են առանձին մասերում։ Հերցշպրունգ-Ռեսելի դիագրամը Գալակտիկայի հարթ [[բաղադրիչ]]ի աստղերի համար դիագրամի վերևի ձախ անկյունից (ջերմ, բարձր լուսատվության աստղեր) դեպի ներքևի աջ անկյունը (սառը, ցածր լուսատվության աստղեր) ձգվող հաջորդականությունը կոչվում է գլխավոր հաջորդականություն։ Դրա մեջ են մտնում բոլոր աստղերի 90%-ը, այդ թվում նաև Արեգակը։ Վերևի աջ կողմում են գտնվում հսկա և գերհսկա աստղերի հաջորդականությունները (ընդգրկում են աստղերի մոտ 1%-ը)։ Ներքևի ձախ անկյունում մի առանձնացված տիրույթ են զբաղեցնում [[սպիտակ թզուկ]]ները, որոնք կազմում են բոլոր աստղերի մոտ 9%-ը։ Բաց և գնդաձև [[աստղակույտեր]]ի համար, կառուցված Հերցպրունգ-Ռեսելի դիագրամներն իրարից խիստ տարբերվում են։ Դրանք, սովորաբար, տարբերվում են նաև միևնույն [[տիպ]]ի տարբեր աստղակույտերի համար։ Աստղերի բաշխումը Հերցպրուգ-Ռեսելի դիագրամի վրա ցույց է տալիս, որ կայուն վիճակում գտնվող աստղերը չեն կարող ունենալ լուսատվության և մակերևութային ջերմաստիճանի ցանկացած զուգակցություն։ Դիտվող կապերից շեղումներ կարող են լինել անկայուն վիճակում գտնվող աստղերի դեպքում։ Հերցպրունգ-Ռեսելի դիագրամի ուսումնասիրությունը թույլ է տալիս հետևել աստղերի զարգացմանը, դրանք համեմատել [[տեսական մոդելներ]]ի հետ, որոշել աստղակույտերի, հետևաբար և դրանց մեջ մտնող աստղերի տարիքը։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=384}}
 
[[Կատեգորիա:Աստղաֆիզիկա]]