«ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Գրականության ինստիտուտ.jpg|մինի]]
'''Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ''', [[ՀՀ ԳԱԱ]] գիտահետազոտական ինստիտուտ։
 
== Պատմություն ==
Գործում է [[1943]] թվականից։ Ստեղծվել է [[1938]] թվականից գոյություն ունեցող Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի հիմքի վրա։ [[1944]] թվականից կրում է [[Մանուկ Աբեղյան]]ի անունը։ Ունի վեց բաժին՝ հայ ևին ու միջին դարերի, նոր շրջանի և սովետահայ գրականությունների, դասական գրողների երկերի գիտական հրատարակության, գրականության տեսության և գրական առնչությունների, որոնք ներկայացնում են ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղությունները։
 
Ինստիտուտը հրատարակել է հայ դասականներ [[Կոստանդին Երզնկացի|Կոստանդին Երզնկացու]], [[Հովհաննես Երզնկացի|Հովհաննես Երզնկացու]], [[Խաչատուր Կեչառեցի|Խաչատուր Կեչառեցու]], [[Հովհաննես Թլկուրանցի|Հովհաննես Թլկուրանցու]], [[Մկրտիչ Նաղաշ]]ի, [[Գրիգորիս Աղթամարցի|Գրիգորիս Աղթամարցու]], [[Խաչատուր Աբովյան]]ի, [[Հակոբ Պարոնյան]]ի, [[Միքայել Նալբանդյան]]ի, [[Գաբրիել Սունդուկյան]]ի, [[Ռափայել Պատկանյան]]ի, [[Պետրոս Դուրյան]]ի, [[Հովհաննես Հովհաննիսյան]]ի, [[Հովհաննես Թումանյան]]ի, [[Հակոբ Հակոբյան]]ի, [[Մանուկ Աբեղյան]]ի, [[Եղիշե Չարենց]]ի, [[Ակսել Բակունց]]ի, [[Դերենիկ Դեմիրճյան]]ի երկերի քննական բնագրերը։ Հրատարակել է «[[Սասունցի Դավիթ]]» ժողովրդական էպոսի համահավաք բնագիրը, հայ նոր գրականության պատմությունը (5 հատորով) և խորհրդահայ գրականության պատմությունը (2 հատորով, նույնը՝ [[ռուսերեն]] 1 հատորով)։ Ինստիտուտի գիտական խորհուրդը շնորհում է բանասիրական գիտությունների գիտական աստիճաններ ու կոչումներ։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=198}}
 
[[Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ ու կազմակերպություններ]]