«Հղկանյութային գործիքներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Հղկանյութային գործիքներ''', գործիքներ, որոնք նախատեսված են [[մետաղ]]ից, ապակուց և այլ նյութերից պատրաստված շինվածքների մեխանիկական մշակման համար։ Բաժանվում են 2 հիմնական տեսակի՛ կոշտ (հղկասկավառակներ, հղկագլխիկներ, սեգմենտներ, չորսվակներ) և ճկուն (հղկաթուղթ և դրանից պատրաստված շինվածքներ՝ ժապավեններ, սկավառակներ են)։ Հղկանյութային գործիքների պատրաստման համար օգտագործում են հղկանյութեր (էլեկտրակորունդ, սիլիցիումի կարբիդ, սինթետիկ և բնական ալմաստներ)։ Հղկանյութային գործիքների թողարկվում են կերամիկական, բակելիտային, վուլկանիտային, սակավ՝ սիլիկատային կապակցանյութերով, որոնցով ամրանում են առանձին հղկահատիկները։ Կոշտ հղկանյութային գործիքներ (1.հղկասկավառակ, 2.հղկագլխիկ, 3.սեգմենտ, 4.չորսվակ)։ Ստանդարտ Հղկանյութային գործիքների անվանացուցակը նախատեսում է շուրջ 750 տիպաչափեր, իսկ ընդամենը կա 12000 տարատեսակ։ Սկավառակներում ալմաստների կոնցենտրացիան ալմաստի շերտում 25—200 տոկոս է։ Հղկանյութային գործիքները լայնորեն կիրառվում են մեքենաշինության բոլոր ճյուղերում, մասնավորապես առանցքակալների արտադրության մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=436}}
 
[[Կատեգորիա:Հղկանյութային գործիքներ]]