«Հոլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հայոց լեզու, ավելացվեց Կատեգորիա:Հոլովներ‎ ՀոթՔաթ գործիքով
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հոլով''', թեքական և կցական լեզուներում անվանական խոսքի մասերին ([[գոյական]], [[ածական]], [[թվական]]) և [[դերանուն]]ներին հատուկ քերականական կարգ, որն արտահայտում է տարբեր առարկաների, [[առարկա]]յի ու հատկանիշի, առարկայի ու գործողության միջև եղած հարաբերությունները և դրսևորվում է բառի վերջավորություններով, հիմքի հերթագայություններով (հոլովական թեքույթներ) կամ այդ երկուսի, որոշ դեպքերում նաև [[նախդիր]]ների, զուգակցումով։ Հոլով են կոչվում նաև հոլովական թեքույթներով բաղադրված առանձին բառաձևերը ([[հոլովաձև]]եր), որոնք ունեն իրենց անվանումները և որոնց ամբողջությունը՝ նրանց կազմության եղանակների ու միջոցների հետ, կազմում է տվյալ լեզվի հոլովման [[համակարգ]]ը։ [[Հայերեն]]ում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ, ինչպես և գոյականաբար առնված բառեր ու արտահայտություններ։ [[Ժամ]]անակակից գրական արևելահայերենի քերականության մեջ (մասնավորապես՝ դպրոցական) հոլովման համակարգը ներկայացվում է 7 հոլովով։ Այդ հոլովներն են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։ Որոշ լեզվաբաններ տարբերակում են 5 հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական, ոմանք ընդունում են 6 հոլով՝ ն որոշիչ հոդը համարելով սեռականի ե՝ տրականի տարբերակիչ հատկանիշ։ Ուղղականը համարվում է ուղիղ հոլով և մյուս՝ թեք հոլովներին հակադրվում է հոլովական թեքույթի բացակայությամբ։ Դա անփոփոխ (մաքուր) հիմքով յուրատեսակ սկզբնաձև է, որից կազմվում են մյուս հոլովները։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=513}}
 
[[Կատեգորիա:Հոլովներ‎]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոլով» էջից