«Հումորալ կարգավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Հումորալ կարգավորումն առաջնակարգ նշանակություն ունի ստորակարգ կենդանիների համար։ Առավել բարձրակարգ [[կենդանիներ]]ի և [[մարդ]]ու մոտ այն ենթարկվում է նյարդային կարգավորմանը և նրա հետ կազմում միասնական համակարգ՝ նյարդահումորալ կարգավորում։ Նյութափոխանակության արգասիքներն ազդում են ոչ միայն անմիջականորեն էֆեկտոր օրգանների, այլև զգացող նյարդային վերջույթների և նյարդային կենտրոնների վրա՝ առաջացնելով համապատասխան ռեակցիա։ Օրինակ, եթե ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով արյան մեջ ավելանում է [[Ածխաթթու գազ|COշ]]-ի պարունակությունը, ապա դրանից գրգռվում է շնչառական կենտրոնը, արագանում է շնչառությունը և [[Ածխաթթու գազ|COշ]]-ի ավելցուկը հեռացվում է օրգանիզմից։ Նյարդային ազդակների հաղորդումը քիմիական նյութերի՝ մեդիատորների միջոցով (հումորալ ճանապարհով) իրականանում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգում։ Օրգանիզմի հեղուկ միջավայրերի կենսաբանական ակտիվությունը պայմանավորված է կատեխոլամինների ([[ադրենալին]], նորադրենալին և այլն), [[ացետիլխոլին]]ի, [[հիստամի]]նի, [[սերոտոնին]]ի և այլ կենսածին [[ամիններ]]ի որոշ [[պոլիպեպտիդներ]]ի ու [[ամինաթթուներ]]ի փոխհարաբերությամբ, իոնների, միկրոտարրերի պարունակությամբ, ֆերմենտային համակարգերի վիճակով ևն։ Հումորալ-հորմոնային խանգարումները նախորդում են ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոփոխություններին կամ ախտաբանական երևույթների առաջացմանը։ Հումորալ կարգավորման հարցերով զբաղվում են [[Սովետական Հայաստան]]ի մի շարք գիտահետազոտական հիմնարկություններում, հատկապես [[ՀԽՍՀ]] [[Գիտությունների ակադեմիա|ԳԱ]] [[կենսաքիմիա]]յի և [[Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ|Լևոն Օրրելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ]]ներում։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=641}}
 
{{Անատոմիա}}