«Հումք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 22 բայտ ,  4 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ)
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Հումք''', [[հում նյութեր]], աշխատանքի առարկա, որն աշխատանքի ազդեցությամբ արդեն որոշակի փոփոխություններ է կրել և ենթակա հետագա վերամշակման։ Արտադրության պրոցեսում հումքը կազմում է պատրաստի արտադրանքի կամ կիսաֆաբրիկատի նյութական հիմքը, իր արժեքը լրիվ փոխանցում է նորաստեղծ արդյունքին։ Տարբերում են արդյունաբերության և [[գյուղատնտեսության]] ծագում ունեցող հումքեր։ Արդյունաբերության հումքը, իր հերթին, բաժանվում է հանքայինի և արհեստականի։ Ըստ օգտագործման ոլորտի հանքային ծագման հումքը ստորաբաժանվում է վառելիքա-էներգե-տիկականի, մետալուրգիականի, լեռնաքիմիականի, տեխնիկականի, շինանյութերի արտադրության հումքի և այլն։ Արհեստական հումքեր են [[սինթետիկ խեժերը]], պլաստմասսաներն ու կաուչուկը, կաշվի փոխարինիչները և այլն։ Գյուղատնտեսական հումքը լինում է բուսական ([[հացահատիկային կուլտուրաներ]], [[փայտանյութ]] և այլն) ու կենդանական ([[միս]], [[ձուկ]], [[կաթ]], [[բուրդ]], [[հում կաշի]]) ծագման։ Գործնական նշանակություն ունի հումքի դասակարգումն ըստ որակական հատկանիշի, նաև առաջնայինի (հանքային հումք) և երկրորդայինի (արտադրության [[թափոն]], մետաղի ջարդոն և այլն)։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=641}}
 
[[Կատեգորիա:Նյութեր]]