«Հրաբխային գազեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: % → % (2), , → , (13), ։ → ։ (8), ՝ → ՝ , → (19) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հրաբխային գազեր''', [[Հրաբուխ|հրաբխից]] անջատվող բոլոր [[գազ]]երի ընդհանուր անվանումը։ Տարբերում են էրուպտիվ և ֆումարոլային [[գազ]]եր։ էրուպտիվ գազերն անմիջականորեն կապված են հրաբխային ժայթքման հետ։ Հրաբխային գազերի [[ջերմաստիճան]]ը 95 — 760[[°C]] է։ Դրանց բաղադրության 88—99, 6% ֊ը [[ջրային գոլորշի]]ներ են, մնացած 12—0, 4% ֊ը կազմում են [[քլորաջրածին]]ը, [[ծծմբային գազեր]]ը, [[ածխաթթու գազ]]ը, [[ջրածին]]ը, [[ծծմբաջրածին]]ը և [[ազոտ]]ը։ Ուսումնասիրությունները վկայում են, որ թվարկած գազերի հարաբերությունները տարբեր հրաբխային մարզերում նույնը չեն, և որ առանձին գազերի խտությունները կախված են նրանց ջերմաստիճանից։ [[ժայթքում]]ների ժամանակ անջատվում է գլխավորապես քլորաջրածին, ժայթքումներից հետո՝ ծծմբային գազեր, իսկ ավելի սառը ֆումարոլներում գերակշռում է ածխաթթու գազը։ Հրաբխային գազերի հետազոտությունը մաքուր վիճակում խիստ դժվար է, քանի որ անջատվող գազերը փոխադարձ ռեակցիաների հետևանքով փոխում են իրենց բաղադրությունը և խառնվում օդում պարունակվող գազերի հետ։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=612}}
 
[[Կատեգորիա:Հրաբուխներ]]