«Ձկնաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 23 բայտ ,  4 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Ձկնաբանություն''', '''իխթիոլոգիա''' ({{lang-el|ἰχθύς}}, [''իխտուս''] - ձուկ և λόγος [''լոգոս''] - «ուսմունք» բառերից), [[Կենդանաբանություն|կենդանաբանության]] բաժին, ուսումնասիրում է [[ձկներ]]ի կազմությունը, օրգանների ֆունկցիաները, ապրելակերպը, բաշխումը ժամանակի և տարածության մեջ, կարգաբանությունը, [[Էվոլյուցիա]]ն։ Ձկնաբանական հետազոտությունները նպաստում են ձկնային տնտեսության ռացիոնալ վարմանը, ապահովում [[ձկնորսություն|ձկնորսության]] և ձկնաբուծության զարգացումը։ [[Ձուկ|Ձկների]] ուսումնասիրության հիման վրա արված են կենսաբանական մի շարք ընդհանրացումներ տեսակի պրոբլեմի, փոփոխականության և Էվոլյուցիայի, զարգացմաև տեսության, [[պոպուլյացիա]]յի դինամիկայի ևն վերաբերյալ։ Ձկնաբանությյան բնագավառի վաղ ընդհանրացումները կատարվել են [[Հնդկաստան]]ում, մ. թ. ա. [[6–րդ դար|6]]-րդ դարում, իսկ կնաբանության մասին առաջին գիրքը հրապարակվել է [[Չինաստան]]ում, մ. թ. ա. [[1-ին հազարամյակ|1]]-ին հազարամյակի կեսերին, սակայն առաջին կարգավորված տեղեկությունները ավել է [[Արիստոտել]]ը (մ. թ. ա. [[4–րդ դար|4]]-րդ դարում), որը ձկներին առանձնացրել է ջրային [[ողնաշարավոր]]ների խմբում, տվյալներ բերել դրանց [[անատոմիա]]յի, բազմացման և ապրելակերպի վերաբերյալ։ Ձկնաբանությունը որպես ինքնուրույն գիտություն, [[կենդանաբանություն]]ից անջատվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի կեսերից [[ձկնատնտեսություն|ձկնատնտեսության]] պրակտիկայում և ձկնաբանական հետազոտություններում կիրառվում են գիտության նորագույն նվաճումները ([[հիդրոլոկատոր]]ներ, [[ռադիոակտիվ իզոտոպ]]ներ, [[բատիսկաֆներ]], [[ստորջրյա հեռուստացույց]] և այլն)։ ժամանակակից ձկնաբանության հիմնական պրոբլեմներն են՝ ձկների [[վտառ]]ի [[դինամիկայ]]ի, զարգացման (ինչպես անհատական, այնպես էլ պատմական), դրանց վարքի ու ներգաղթի ուսումնասիրությունը, որն անհրաժեշտ է արդյունագործական ձկների պաշարների վերարտադրության, լճակային ձկնաբուծության և ծովային ակտիվ ձկնորսության զարգացման համար, ինչպես նաև օվկիանոսային ջրերից կերային պաշարների արդյունահանման ընդլայնման գիտական հիմունքների մշակումը, այդ պաշարների յուրացման ինտենսիվացումը, մայրցամաքային ջրերում ձկնային ռացիոևալ տնտեսության կազմակերպումը։ Ձկնաբանության կարևորագույն խնդիրն Է, [[ջրամբար]]ների [[Էկոհամակարգ]]երի արդյունավետության բարձրացման սկզբունքների ու եղանակների մշակումը, արդյունագործական ձկների վտառների վերարտադրության ինտենսիվացումը և ռացիոնալ շահագործումը։ Ստեղծված են ձկնաբանական հետազոտությունների զարգացմանը նպաստող միջազգային միավորումներ, որոնցից խոշորագույնը ծովերի ուսումնասիրության միջազգային խորհուրդն է (գործում է [[1902 թվական|1902]] թվականից)։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=706}}
 
[[Կատեգորիա:Կենդանաբանության բաժիններ]]
[[Կատեգորիա:Ձկնաբանություն]]