«Ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Հին [[Հունաստան]]ում ակադեմիա էր կոչվում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Աթենքի մոտ, դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում։ Հետագայում նրա աշակերտ Արիստոտելը իր հիմնած դպրոցում դասախոսություններ էր կարդում՝ աշակերտների հետ ճեմելով։ Այստեղից և ճեմարան անվանումը։ Հայ դպրոցի պատմության մեջ ճեմարան են անվանել [[Գրիգոր Մագիստրոս]]ի արտաքին ու ներքին գիտություններ ուսուցանող դպրոցները [[Անի]]ում, [[Բջնի]]ում, [[Սանահին]]ում ([[11-րդ դար]]ում)։ Ճեմարան է կոչվել նաև [[Ղրիմ]]ի [[Սուրբ Խաչ վանք (Ղրիմ)|Սուրբ խաչ վանքի]] դպրոցը (XIV-XVII դարերում), ավելի ուշ մի շարք խոշոր կրթական կենտրոններ՝ [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան (Մոսկվա)|Լազարյան ճեմարան]]ը ([[1814]]-[[1918]]), Կ․ Պոլսի [[Սկյուտարի ճեմարան]]ը ([[1838]] թվականից), [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Էջմիածին)|Էջմիածնի Գևորգյան ճեմարանը]] ([[1874]]-[[1917]]), Այնթապի Կիլիկյան ճեմարանը ([[1912]]-[[1915]]), [[Մարաշի ճեմարան]]ը ([[1891]]-[[1915]]) և այլն։ Այժմ ճեմարանի անվան տակ գործում են Էջմիածնի հոգևոր ճեմարանը ([[1945]] թվականից), Սոֆիայի հայ գաղութի Մեսրոպյան ճեմարանը ([[1921]] թվականից), Բեյրութի Նշան-Փալանջյան ճեմարանը ([[1929]] թվականից), [[Կիլիկյան ճեմարան (Սիրիա)|Հալեպի Կիլիկյան ճեմարանը]] ([[1960]] թվականից) և այլն։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=95}}
 
[[Կատեգորիա:Ուսումնական հաստատություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ճեմարան» էջից