«Մագմատիկ ապարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Մագմատիկ ապարներ''', [[հրային ապարներ]], [[ապարներ]], որոնք առաջացել են հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Մագման կարող է սառչել ինչպես Երկրի խոր հորիզոններում, այնպես էլ Երկրի մակերեվույթին՝ արտավիժելուց հետո։ Մագմատիկ ապարները, ըստ սառչելու պայմանների, լինում են [[ինտրուզիվ]] (խորքային) և [[էֆուզիվ]] (հրաբխային, արտավիժած), որոնք իրարից տարբերվում են ստրուկտուրայով և տեքստուրայով։ Ինտրա, զիվ ապարները ([[գրանիտ]], [[սիենիտ]], [[դիորիտ]]) մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիթներ, շտոկներ, լակոլիթներ, երակներ և այլն։ էֆուզիվ ապարները ([[բազալտ]], [[անդեզիտ]], [[տուֆ]]) մագմայի արագ սառչելու հետևանքով ունենում են ոչ լրիվ բյուրեղային ստրուկտուրա, հագեցած են հրաբխային ապակիով և հաճախ տեղադրվում են որպես լավային հոսքեր ու ծածկույթներ։ Մագմատիկ ապարները սովորաբար կազմված են սիլիկատներից։ Նրանց գլխավոր բաղադրամասը սիլիկահողն է ([[Si02|Si0<sub>2</sub>]]), ըստ որի պարունակության մագմատիկ ապարները լինում են՝ գերհիմքային (SiO<sub>2</sub> < 40%), հիմքային (40-56%), միջին թթվության (56-65%), թթու (65-70%) և գերթթու (>75%)։ Սիլիկատներ չպարունակող մագմատիկ ապարները (օրինակ, կարբոնատիտներ) խիստ սակավ են։ Համապատասխանաբար փոխվում է նաև միներալների կազմը մագմատիկ ապարների առանձնացված խմբերում։ Գերհիմքային ապարները ([[պիրոքսենիտներ]], [[դունիտներ]], [[օլիվիններ]]) բաղկացած են միայն օլիվինից և պիրոքսենից, հիմքայիններում ([[գաբրո]], [[բազալտ]]) առկա է նաև կալցիումային պլագիոկլազ։ Թթու ապարներում ([[գրանիտ]], [[լիպարիտ]], [[դացիտ]]) նվազում է մագնզիում-երկաթային ու կալցիումային սիլիկատների պարունակությունը, և հանդես են գալիս ալկալիական դաշտային սպաթներ ու քվարց։ Կախված ալկալիների պարունակությունից՝ մագմատիկ ապարների յուրաքանչյուր խմբում առանձնացվում են նորմալ և ալկալիական շարքի ապարներ ([[ալկալիական գրանիտներ]], [[նեֆելինային սիենիտներ]], [[ֆոնոլիտներ]])։ Մագմատիկ ապարների տարբեր տիպերի հետ կապված են լինում տարբեր օգտակար հանածոներ (օրինակ, թթու ապարների հետ՝ [[կապար]], [[վոլֆրամ]], [[ոսկի]], հիմքայինների հետ՝ [[տիտանամագնետիտ]], [[պղինձ]], գերհիմքային ապարների հետ՝ [[քրոմ]], [[պլատին]], [[նիկել]], ալկալիականների հետ՝ [[տիտան]], [[ֆոսֆոր]], [[ապատիտ]], [[ցիրկոնիում]], հազվագյուտ հողեր)։ Նշված բոլոր մագմատիկ ապարները լայնորեն տարածված են [[ՀՀ]]-ում։ Մագմատիկ ապարները ունեն տնտեսական նշանակություն. կիրառվում են որպես շինանյութ ([[տուֆեր]], [[լաբրադորիտներ]] և այլն), հղկանյութ ([[պեմզա]]) և ջերմամեկուսիչներ ([[պեմզա]], [[պեռլիտ]]), ինչպես նաև հումք են արժեքավոր բաղադրիչների կորզման համար (օրինակ, ալյումինիում՝ նեֆելինային սիենիտներից)։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=112}}
 
[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]]