«Մանյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (22), ։ → ։ (10), ՝ → ՝ (3), → (33) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մանյակ''', վզնոց, կանացի պարանոցի զարդ։ Առաջին մանյակները ի հայտ են եկել դեռես քարի դարում և պատրաստված են եղել մանր սերդոլիկե ուլունքներից, փոքրիկ խխունջներից ու վայրի կենդանիների ատամներից։ Նման մանյակներ կրել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Մետաղի գործածության հետ մանյակներն ստանում են բազմազան ձևեր, որոնցից ամենատարածվածը բրոնզե հաստ՝ ոլորված կամ հարթ, վզին հանգուցելու համար ծայրերը դեպի դուրս ծռած լարից մանյակներն էին։ Գործածվել են նաև թելի վրա շարված ագատե, սերդոլիկե, ոսկրե, բրոնզե, կապարե ուլունքներից Մ-ներ՝ մեկընդմեջ անցկացնելով բրոնզե փոքրիկ խողովակներ կամ կախելով բրոնզե ու կապարե կախիկներ։ Ենթադրվում է, որ մանյակը ունեցել է մոգական նշանակություն։ Հետագայում մանյակները պատրաստել են հիմնականում [[ոսկի|ոսկուց]] և [[արծաթ]]ից՝ ձուլման, դրվագման, փորագրման, մանրարուրք և այլ եղանակներով։ Մանյակներն ունեին [[տերև]]ի, [[տզրուկ]]ի, գարու հատիկի, գնդի և այլ ձևի կախիկների շարան, հաճախ զարդարվում էին ուլունքներով և թանկարժեք քարերով։ [[XIX դար]]ում [[Հայաստան]]ում թանկարժեք մանյակներ պատրաստել են [[Կարին]]ում, [[Վան]]ում, [[Արծկե]]ում, [[Մուշ]]ում, [[Ալեքսանդրապոլ]]ում և այլուր։ Այժմ մանյակը գործածվում է հազվադեպ։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=238}}
 
[[Կատեգորիա:Զարդեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մանյակ» էջից