«Աստվածաշնչյան մարգարեներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մարգարեներ''', [[Եհովա]] աստծո անունից ապագան [[գուշակողներ]], ինչպես նաև կրոնաբարոյական քարոզիչներ ու հասարակական-քաղաքական հռետորներ հին [[Հրեաստան]]ում։ Մարգարեներն իբր օժտված էին ժողովրդին ուսուցանելու և գալիք աղետների մասին նրան զգուշացնելու «աստվածային առաքելությամբ»։ Մ.թ.ա. IX դ. [[Եղիա մարգարե]]ն և նրա աշակերտ [[Եղիշե]]ն, իրենց շուրջ համախմբելով երիտասարդ մարգարեներին («մարգարեների որդիներ»), «մարգարեից դպրոցներ» էին հիմնել երկրի տարբեր քաղաքներում (Գաբաա, Նավաթ, Բեթել, Գաղգաղա, Երիքով)։ Մ.թ.ա. VIII-VI դդ. մարգարեական շարժման նոր վերելքը պայմանավորվել է երկրում հասարակական-քաղաքական հակասությունների ծայրահեղ սրմամբ, ժողովրդի վիճակի ծանրացմամբ, արտաքին ([[Ասորեստան]]ի, Նոր [[Բաբելոնիա]]յի, [[Աքեմենյան Իրան]]ի) միջամտության սաստկացմամբ։ Մ.թ.ա. IX դ. նշանավոր մարգարեներ էին Հովնանը և Հովելը, մ.թ.ա. VIII դ.՝ Ամովսը, Ովսեն, Եսայի I, Միքիան, Նավումը, մ.թ.ա. VII դ.՝ Սոփոնիան, [[Երեմիա]]ն, Ամրակումը, Աբդիոնը, մ.թ.ա. VI դ.՝ Եզեկիելը, Դանիելը, Եսայի II, Անգեն, Զաքարիան։ Մարգարեները բողոքել են իշխողների, ունևորների դեմ գյուղացիներին հողաղրկելու, ճնշելու և աշխատավորների հանդեպ կամայականություններ ցուցաբերելու համար, ընդդիմացել պատերազմներին։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=300}}