«Մաքսատուրքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (26) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
Հայաստանում մաքսատուրքեր գանձվել են անցահարկի, մաքսի նաև բաժի ձևով։ Միջին դարերում մաքսատուրքերին համապատասխանել է անցահարկը կամ [[մաքս]]ը, որ սկզբում գանձվում էր վաճառականներից՝ որոշակի տերիտորիայի սահմանագլխին, կամուրջների, գետանցների մոտ և այլն, հետագայում՝ իրացված ապրանքից (վաճառավայրերում)։ [[Կիլիկիա]]յի հայկական պետությունում օտարերկրյա առևտրականները մաքսատուրքեր էին վճարում տեղափոխվող կամ վաճառվող ապրանքներից՝ որոշակի տոկոսներով (սովորաբար՝ 4, արտոնությունների դեպքում՝ 1-2% կամ առանց տուրքի)։ Բացի տոկոսային հաստատուն մաքսատուրքերից կիրառվում էին մասնակի մաքսատուրքեր, որոնք գանձվում էին որոշ ապրանքներից ([[գինի]], [[յուղ]], [[անասուններ]], [[ոսկի]], թանկարժեք [[քար]]եր, [[պղինձ]], [[երկաթ]], [[բամբակ]], [[կտորեղեն]] և այլն)։ Մաքսատուրքեր էին գանձվում նաև կիրճերով, լեռնանցքներով, կամուրջներով, գետանցներով, ֆեոդալների կամ ամբողջ Կիլիկիայի տերիտորիայի վրայով կատարվող փոխադրումների, շուկայում վաճառասեղան ունենալու համար, նավահանգիստներում խարսխվող [[նավեր]]ից, օտարերկրյա վաճառականների անձնական իրերից։ [[14-րդ դար|14-]][[18-րդ դար]]երում [[Հայաստան]]ում մաքսատուրքերն եղել են տարատեսակ և կամայական։ Յուրաքանչյուր նվաճող կիրառում էր որոշակի մաքսային տարիֆ՝ փոփոխում դրանք իր շահերից ելնելով։ Մաքսատները ցրված էին բոլոր առևտրական ճանապարհների վրա և այնքան շատ էին, որ մաքսատուրքեր գանձելու իրավունքը հաճախ կապալով տրվում էին մասնավոր անձանց։ [[19-րդ դար]]ի սկզբից եվրոպական և ասիական երկրներից ապրանքները նպաստավոր պայմաններով ներմուծվում էին [[Անդրկովկաս]], ապա արտահանվում [[Պարսկաստան]] և [[Թուրքիա]]։ Անդրկովկաս ներմուծվող ապրանքներից գանձվում էին 5% մաքսատուրքեր, իսկ [[Պարսկաստան]] առաքվող ապրանքները չէին հարկվում։ Ընդլայնվել էր առևտուրը [[Ռուսաստան]]ի և [[Պարսկաստան]]ի միջև, կարգավորվել մաքսային համակարգը։ Նախկին տարատեսակ և կամայական մաքսերի փոխարեն սահմանվել էին ընդհանուր մաքսատուրքեր՝ ապրանքի արժեքի 5%-ի չափով։ [[1821]] թվականից [[Ռուսաստան]]ում սահմանվեց մաքսատուրքերի հովանավորական տարիֆ, որը հետագայում կիրառվեց նաև [[Անդրկովկաս]]ում։ Մաքսատուրքերի 5% դրույքն ուժի մեջ թողնվեց միայն ասիական երկրներից ներմուծվող ապրանքների համար։ Եվրոպական երկրների ապրանքներից գանձվում էին բարձր մաքսատուրքեր, իսկ [[ռուս]], և տեղական ապրանքները թույլատրվում էին Անդրկովկասից արտահանել առանց հարկման։ Մինչև [[20-րդ դար]]ի սկիզբը ցարական [[Ռուսաստան]]ի մաքսային քաղաքականությունն [[Անդրկովկաս]]ում բազմիցս փոփոխվել է։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=367}}
 
[[Կատեգորիա:Մաքսային ծառայություն]]