«Մեծապետական շովինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մեծապետական շովինիզմ''', շովինիզմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը պետության մեջ գերիշխող ազգի շահագործող դասակարգերի, որոնք իրենց ազգը համարում են մյուսներից «բարձր»։ Մեծապետական շովինիզմը առաջացել է բուրժուական ազգերի, ազգային ու բազմազգ պետությունների և գաղութային կայսրությունների կազմավորման ժամանակաշրջանում։ Մեծապետական շովինիզմը, և առհասարակ շովինիզմը, հրահրում է թշնամանք ու ատելություն մյուս ժողովուրդների նկատմամբ, խտրականություն՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային բնագավառներում, զրկում նրանց ինքնուրույնությունից։ Օրինակ, նախկին [[Ավստրո-Հունգարիա|Ավստրո-Հունգարական]], [[Ռուսական կայսրություն]]ներում, սուլթանական [[Թուրքիա]]յում իշխող դասակարգերը մեծապետական շովինիզմի քաղաքականություն էին իրականացնում ենթակա բազմաթիվ ժողովուրդների նկատմամբ։ Ռուսական ցարիզմը երկիրը դարձրել էր «ժողովուրդների բանտ»։ Մեծապետական շովինիզմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը սաստկացան իմպերիալիզմի դարաշրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ([[1939]]-[[1945]]) ժամանակ մմեծապետական շովինիզմի կատաղի կրողը հանդիսացավ գերմանական ֆաշիզմը, որը գերմանական ազգը հռչակեց «բարձր» ռասա՝ իբր կոչված գերիշխելու մյուս բոլոր ժողովուրդներին։ Ետպատերազմյան շրջանում մի շարք երկրներում ([[ՀԱՀ]], [[ԱՄՆ]], [[Իսրայել]] և այլն) իրականացվում է մեծապետական շովինիզմ, որը դրսևորվում է ռասայական խտրականության ձևով։ Մեծապետական շովինիզմն ընկած է մաոիզմի և [[Չինաստան]]ի ներկա մառական ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականության հիմքում։ Մարքս-լենինյան կուսակցությունները մեծապետական շովինիզմին, ինչպես և բուրժուական նացիոնալիզմի մյուս ձևերին հակադրում են հետևողական պրոլետարական ինտերնացիոնալիզմը։ Սոցիալիստական հեղափոխությունը վերացնում է մեծապետական շովինիզմի, նացիոնալիզմի սոցիալական պատճառները, ստեղծում է ժողովուրդների բարեկամության ու եղբայրության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ [[ԽՍՀՄ]] սահմանադրությամբ (36 [[հոդված]]) մեծապետական շովինիզմի ուղղակի կամ անուղղակի ամեն մի դրսևորում պատժվում է [[օրենք]]ով։ Մարքսիզմ-լենինիզմի դրոշի ներքո հանդես եկող կոմունիստական ու բանվորական [[կուսակցություն]]ները սկզբունքային պայքար են մղում մեծապետական շովինիզմի դեմ՝ հանուն պրոլետարական ինտերնացիոնալիզմի և սոցիալիստական հայրենասիրության։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=440}}