«Մեղմասություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 21 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
(վիքիֆիկացում)
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Մեղմասություն''' (մեղմասացություն, էվֆեմիզմ), գեղասություն, անհարմար, տհաճ, կոպիտ համարվող բառերի և արտահայտությունների փոխարինումը վայելուչ [[հոմանիշ]]ներով, խոսքի կառուցման եղանակ, երբ քաղաքավարական և այլ նկատառումներով նվազեցվում, մեղմացվում են բացասական հասկացությունները՝ դրանց ոչ ուղղակի արտահայտման միջոցով։
 
Օրինակ․ «ճիշտ չեք ասում», փոխանակ՝ «սուտ եք ասում», «ոչ գեղեցիկ», փոխանակ՝ «տգեղ»)։ Որպես ոճաբանական դարձույթ մեղմասությունը գործադրվում է գրավոր խոսքում և հարում շրջասությանը։ Մեղմասական խոսքը հաճախ աչքի է ընկնում քաղաքավարական, հորդորական, մեղմական բնույթի բառերի առատությամբ, «չէի՜ք բարեհաճի փոխանցել այս տոմսակը», փոխանակ՝ «փոխանցեցե՛ք»։
 
Մեղմասությանը հատուկ է նաև ժողովրդական լեզվամտածողությանը, օրինակ՝ «սիրտ թափել», փոխանակ՝ «փսխել»։
 
Մեղմասությունը կարող է արգելաբասության (տաբու) հետևանք լինել, երբ սնոտիապաշտական, ավանդական կամ այլ պատճառով արգելքի ենթարկված որևէ առարկայի կամ երևույթի անվան փոխարեն գործածվում է մեղմասական ձևը՝ «էծերը եկան», փոխանակ՝ «սատանաները եկան», «պարան», փոխանակ՝ «օձ»։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=445}}
 
[[Կատեգորիա:Ոճաբանություն]]