«Մեքենաների փորձարկում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Մեքենաների փորձարկում''', փորձով մեքենաների կոնստրուկտիվ և շահագործման հատկությունների որոշում։ Մեքենաների փորձարկումը կարևոր է հատկապես նոր մեքենաների ընդունման ժամանակ, երբ անհրաժեշտ է պարզել, թե որքանով են մեքենայի հատկությունները (ամրությունը, [[մաշակայունություն]]ը, հուսափությունը ևն) համապատասխանում տեխ․ պահանջներին։ [[Փորձարկումներ]]ը կատարվում են ըստ հաստատված ծրագրի ու տեխնիկական պայմանների։ Նախքան մեքենաները սերիական արտադրության հանձնելը, դրանք ենթարկում են լաբորատոր, գործարանային շահագործման, ընթացային, թռիչքային, [[ճանապարհ]]ային և այլ փորձարկումների։ Որոշ դեպքերում [[մեքենա]]ների հուսալիությունը և երկարակեցությունը պարզելու նպատակով կատարում են արագացված փորձարկումներ (սովորականից ցածր աշխատանքային պայմաններում), որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամկտում պարզելու հիմնական հանգույցների և մասերի մաշման ինտենսիվությունը, խափանումների առաջացման պատճառները և այլն։ Մեքենաների փորձարկումը․ նոր տեխնիկայի ստեղծման նախագծային և հետազոտական աշխատանքի բաղադրիչ մասն է և կարևոր նշանակություն է ստանում մեքենաների որակի բարձրացման և դրանց յուրացման ժամկետների կրճատման գործում։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=503}}