«Միզամուղ դեղամիջոցներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Միզամուղ միջոցները''' դիուրետիկներ են, [[օրգանիզմ]]ից [[մեզ]]ի հեռացումն արագացնող, [[հյուսվածք]]ներում և շճային խոռոչներում [[հեղուկ]]ների քանակությունը պակասեցնող միջոցներ։ [[Օրգանիզմ]]ից [[նատրիում]]ի իոնների հեռացումն ուժեղացնող միզամուղ դեղամիջոցները կոչվում են ''նատրիուրետիկներ'', որոնք օգտագործվում են [[սիրտ]]-անոթային համակարգի, [[լյարդ]]ի, [[երիկամ]]ների այտուցներով ուղեկցվող [[հիվանդություն]]ների դեպքում։ Ըստ ազդեցության մեխանիզմների միզամուղ դեղամիջոցները լինում են՝ '''երիկամային''', որոնք ազդում են ուղղակի երիկամների վրա, չափազանց արդյունավետ են, և '''արտաերիկամային''', որոնց միզամուղ ազդեցությունն իրագործվում է օրգանիզմի այլ համակարգերի միջոցով։ Երիկամային միզամուց միջոցներ են՝ [[սնդիկ]]ային մի շարք պատրաստուկները (մերկուզալ, նովուրիտ), կարբոանհիդրազի ինհիբիտորները (դիակարբ, դիքլորֆենամիդ), որոնք ուժեղացնում են օրգանիզմից բիկարբոնատների հեռացումը, պակասեցնում արյան հիմնային պահեստը և երբեմն հանգեցնում ացիդոզի։ Բենզոթիադիազինի ածանցյալները՝ դիքլոթիազիդը (հիպոթիազիդ), ֆուրոսեմիդը (լազիքս), ուրեգիտը, խիստ ուժեղացնում են օրգանիզմից [[նատրիում]]ի հեռացումը, օժտված են նաև [[արյան ճնշում]]ն իջեցնող հատկությամբ։ Պիրիմիդինի և պտերիդինի [[ածանցյալ]]ները (ալացիլ, տրիամտերեն) ճնշում են [[նատրիում]]ի և [[քլոր]]ի իոնների խողովակիկային ետներծծումը։ Ալդոստերոնի անտագոնիստները՝ սպիրոնոլակտոնը (ալդակտոն, վերոշպիրոն) մեծացնում են նատրիումի, փոքրացնում՝ կալիումի և միզանյութի անջատումը։ Արտաերիկամային միջոցներն ազդեցության մեխանիզմից կախված լինում են՝ օսմոտիկական (կալիումի ացետատ, մանիթոլ, միզանյութ), որոնք հեռանում են օրգանիզմից, իրենց հետ տանելով ջուր, նատրիումի և քլորի իոններ, օգտագործվում են ներգանգային [[ճնշում]]ն իջեցնելու և [[գլխուղեղ]]ի այտուցները վերացնելու նպատակով, և [[թթու]] առաջացնողներ ([[ամոնիում]]ի քլորիդ, [[կալցիում]]ի քլորիդ), որոնց ազդեցությունը պայմանավորված է կատիոնների փոխակերպմամբ։ Օրինակ, ամոնիումի իոնը [[լյարդ]]ում փոխարկվում է [[միզանյութ]]ի, կալցիումի իոնը նստվածք է տալիս աղիքներում՝ ֆոսֆատի կամ կարբոնատի ձևով։ Որպես միզամուղ դեղամիջոցներ օգտագործվում են նաև տարբեր [[բույս]]երի թուրմը և մզվածքը։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=532}}
 
[[Կատեգորիա:Ըստ օրգան-համակարգերի վրա ազդեցության դեղեր]]