«Միջպառլամենտական միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Միջպառլամենտական միություն''', ոչ-կառավարական միջազգային կազմակերպություն, որի մեջ միավորվում են նրա նպատակներին համամիտ և աշխատանքներին մասնակցելու պատրաստակամ ազգային պառլամենտական խմբեր։ Հիմնադրվել է [[1889]] թվականին, [[Փարիզ]]ում։ Նպատակն է պրոպագանդել իրավարարության գաղափարները՝ միջազգային վեճեր լուծելիս։ Կոչված է խրախուսել կապը բոլոր պառլամենտների անդամների միջև, միավորել նրանց համատեղ գործունեությունը՝ ներկայացուցչական ինստիտուտների ամրապնդումը, միջազգային խաղաղությունն ու համագործակցությունն ապահովելու գործում։ Միջպառլամենտական միության որոշումները պարտադիր կատարման [[ուժ]] չունեն, սակայն որքանով արտահայտում են աշխարհի երկրների մեծ մասի օրենսդրական մարմինների ներկայացուցիչների ընդհանուր կարծիքը, զգալի ազդեցություն ունեն միջազգային այլ կազմակերպությունների, կառավարությունների ու հասարակայնության վրա։ Միջպառլամենտական միության բարձրագույն մարմինը ամենամյա կոնֆերանսն է։ Նրանց միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է միության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են ազգային պառլամենտական խմբերից երկուական ներկայացուցիչ։ Միջպառլամենտական միության վարչական մարմինը գործադիր կոմիտեն է, որն ընտրում է միջպառլամենտական բյուրո, միջպառլամենտական մշտական քարտուղարություն՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Միջպառլամենտական միությունն ունի մշտական հետազոտական հանձնաժողովներ, որոնք նախապատրաստում են կոնֆերանսների բանաձևերը։ Միության շրջանակներում գործում են պառլամենտների գլխավոր քարտուղարների ասոցիացիան և պառլամենտական փաստաթղթերի միջազգային կենտրոնը։ Միջպառլամենտական միություն հրատարակում է «Բյուլետեն ինտերպառլամենտեր» («Bulletin Interparlamentaire») պարբերականը։ [[ԽՍՀՄ]] պառլամենտական խումբը միության անդամ է [[1955]] թվականից։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=596}}
 
[[Կատեգորիա:Միջպառլամենտական կազմակերպություններ]]