«Յուրայի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (2))
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
'''Յուրայի ժամանակաշրջան''' (համակարգ, փուլ), մեզոզոյան խմբի երկրորդ համակարգը, որը համապատասխանում է [[Երկիր|Երկ]]րի պատմության [[մեզոզոյան դարաշրջան]]ի երկրորդ ժամանակաշրջանին։ Հաջորդում է արիասի ժամանակաշրջանին և նախորդում [[կավճի ժամանակաշրջան]]ին: Ռադիոլոգիական մեթոդով Յուրայի ժամանակաշրջանի սկիզբը որոշվում է 190–195 մլն տարի, վերջը՝ 135–137 մլն տարի մ․ թ․ ա․, տևողությունը՝ 55–58 մլն տարի։ Յուրայի ժամանակաշրջանը անջատել է [[ֆրանսիացի]] երկրաբան Ա․ Բրոնյարը՝ 1829 թվականին։
 
== Անվանում ==
Անվանումը ծագում է [[Ֆրանսիա]]յի և [[Շվեյցարիա]]յի Յուրայի (Jura) լեռներից։
 
== Ապարներ և տեկտոնական շարժումներ ==
 
== Բուսականություն և կենդանիներ ==
Յուրայի ժամանակաշրջանի բուսականությունը աչքի է ընկնում ձարխոտերի և բազմազան [[մերկասերմեր]]ի գերակշռությամբ։ Կենդանական աշխարհում [[անողնաշարավորներ]]ի բնորոշ ներկայացուցիչներն էին [[ամոնիտներ]]ը և բելեմնիտները։ Լայնորեն տարածված էին զանազան [[երկփեղկանիներ]]։ [[Ողնաշարավորներ]]ը հիմնականում ներկայացված էին խոշոր չափերի հասնող ցամաքային և լողացող [[մողես]]ներով։ Երևան են գալիս ծովային կոկորդիլոսներն ու [[կրիաներ]]ը, առաջին ատամնավոր թռչունները։
 
== Նստվածքներ ==
Նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում յուրայի նստվածքները մեծ տարածում ունեն Արևելաեվրոպական պլատֆորմի, Արևմտասիբիրական դաշտավայրի սահմաններում, հարավային ծալքավոր զոնաներում ([[Կարպատներ]], [[Ղրիմ]], [[Կովկաս]], [[Պամիր]], [[Անդրբայկալ]])։ Յուրայի ժամանակաշրջանի նստվածքները պարունակում են [[Ածուխ|ած]]խի համաշխարհային պաշարների 14% –ը և [[նավթ]]ի մոտ 15%-ը։ Նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում ածխի խոշոր հանքավայրեր կան [[Արևելյան Սիբիր]]ում, [[Անդրբայկալ]]ում, [[Անդրկովկաս]]ում, արտասահմանում՝ [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզ]]ում, [[Իրան]]ում, [[Մոնղոլիա]]յում, [[ՉԺՀ]]–ում։ [[Նավթ]]ի և [[գազ]]ի հանքավայրեր հայտնի են Մանգիշլակում, [[Կովկաս]]ում, [[Արևմտյան Սիբիր]]ում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում, Մերձավոր և Միջին Արևելքում։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=135}}
[[Կատեգորիա:Երկրաբանական դարաշրջաններ ]]
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Երկրաբանական դարաշրջաններ ]]