«Նադեժդա Պապայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Երաժիշտ
|պատկեր = Նադեժդա Պապայան.jpg}}
'''Նադեժդա Համբարձումի Պապայան''' ({{ԱԾ}}), [[հայ]] երգչուհի (կոլորատուրային [[սոպրանո]])։
 
== Կենսագրություն ==
1886 թվականին ավարտել է Աստրախանի գիմնազիան։ 1886-1890 թվականներն սովորել է [[Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա|Պետերբուրգի կոնսերվատորիա]]յում (Վ․ Ի․ Ռաաբի դասարան), բեմական արվեստն ուսումնասիրել Ս․ Գաբելի օպերային դասարանում (առաջին դերերգը՝ 1888 թվականի դեկտեմբերի 18-ին, Նատալյա՝ [[Չայկովսկի Պյոտր|Չայկովսկու]] «Օպրիչնիկ»-ում)։
 
1890 թվականի ամռանը ձայնը վերականգնելու համար մեկնել է [[Միլան]], դասեր առել Ջ․ Վիլլա-Ֆիորիտայի ստուդիայում։ Ներկա լինելով «[[Լա Սկալա]]»-ի ներկայացումներին, մոտիկից ծանոթացել է իտալական [[վոկալ]] արվեստի, հատկապես բելկանտոյի գաղտնիքներին։
 
Նադեժդա Պապայանը 1891 թվականից, պարապմունքներին զուգընթաց, հանդես է եկել [[Նեապոլ]]ի «Սան Կարլո», ապա և Միլանի «Ալհամբրա» օպերային թատրոններում։ 1893 թվականին վերադարձել է [[Անդրկովկաս]], համերգային ելույթներ ունեցել Բ. Ասիրջանյանի հետ։
 
== Դերեր, համերգներ ==
Պապայանը օժտված է եղել մեծ ձայնածավալի գեղեցիկ տեմբրի ձայնով, երգել է զմայլող երաժշտականությամբ և ջերմորեն։ 1893-1894 թվականներին Պապայանը հանդես է եկել [[Թիֆլիս]]ի արքունական օպերային թատրոնում, [[Գունո Շառլ|Գունո]]յի «[[Ֆաուստ (օպերա)|Ֆաուստ]]» (առաջին բեմելը 1893 թվականի [[սեպտեմբերի 29]]-ին, 20-ամյա [[Ֆեոդոր Շալյապին|Ֆ․ Շալյապին]]-Մեֆիստոֆելի մասնակցությամբ), [[Ջոակինո Ռոսսինի|Ռոսսինիի]] «[[Սևիլյան սափրիչ (օպերա)|Սևիլյան սափրիչ]]», [[Վերդի Ջուզեպպե|Վերդի]]ի «[[Տրավիատա]]», «[[Ռիգոլետտո (օպերա)|Ռիգոլետտո]]», [[Բիզե Ժորժ|Բիզեի]] «[[Կարմեն (օպերա)|Կարմեն]]», [[Մեյերբեր Ջակոմո|Մեյերբեր]]ի «[[Հուգենոտներ (օպերա)|Հուգենոտներ]]», [[Ամբրուազ Թոմա |Թոմայի]] «Մինյոն», [[Մասկանի Պիետրո|Մասկանիի]] «[[Գեղջկական պատիվ]]», [[Պուչչինի Ջակոմո|Պուչչինիի]] «[[Պայացներ (օպերա)|Պայացներ]]», Չայկովսկու «[[Եվգենի Օնեգին (օպերա)|Եվգենի Օնեգին]]», «Պիկովայա դամա», [[Ալեքսանդր Դարգոմիժսկի|Դարգոմիժսկու]] «[[Ջրահարս (օպերա)|Ջրահարս]]», [[Ռուբինշտեյն Անտոն|Ռուբինշտեյն]]ի «Դև» և այլ օպերաներում, ելույթ ունեցել մենահամերգով, մասնակցել բարեգործական երեկույթների, [[Դոնի Ռոստով]]ում և [[Տագանրոգ]]ում՝ 10 ներկայացումների, ապա մեկնել [[Փարիզ]] և (մինչև 1896 թվականը) կատարելագործվել Մ. Մարկեզիի վոկալ ստուդիայում։
 
1897-1898 թվականներին [[Թիֆլիս]]ի օպերային թատրոնի թատերաշրջաններն ավարտելուց հետո Փարիզում մասնակցել է Մարկեզիի ստուդիայի կազմակերպած ցուցադրական համերգներին ու ներկայացումներին, ապա երգիչ Լ. Եղիազարյանի հետ [[Անգլիա]]յում հանդես եկել համերգներով։ 1899 թվականին հրավիրվել է [[Պետերբուրգ]]ի «Արկադիա» թատրոնի հյուրախաղային ներկայացումներին, Պավլովսկի ամառային համերգասրահում հանդես եկել մենահամերգով։
 
1900-1904 թվականներին երգել է [[Մարիինյան թատրոն]]ում (բեմելը 1900 թվականի [[ապրիլի 25]]-ին Լիզայի դերերգով, Չայկովսկու «Պիկովայա դամա»-ում), կատարել գլխավոր դերերգեր, դրանց թվում նաև առաջին անգամ բեմադրված օպերաներում Մարֆա, Սերվիլիա ([[Ռիմսկի-Կորսակով Նիկոլայ|Ռիմսկի-Կորսակով]]ի «Թագավորի հարսնացուն», «Սերվիլիա»), Սուսաննա ([[Մոցարտ]]ի «[[Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)|Ֆիգարոյի ամուսնությունը]]») և այլն։ Այդ տարիներին Պապայանը հանդես է եկել նաև [[Մոսկվա]]յում, [[Թիֆլիս]]ի օպերային թատրոնում, մասնակցել նրա հյուրախաղային ներկայացումներին ([[Խարկով]], [[Կիև]] և [[Օդեսա]], 1901), [[Պետերբուրգ]]ում՝ հայկական երեկույթին (1901), ֆիլհարմոնիկ ընկերության 100-ամյակին նվիրված համերգին (1902), ուր Ա․ Նիկիշի ղեկավարությամբ կատարվել է [[Բեթհովեն]]ի «Հանդիսավոր մեսսան»։
 
Պապայանը հանդես է եկել ավելի քան 50 օպերային գլխավոր դերերում, որոնք կատարել է մեծագույն հաջողությամբ։
 
Պապայանը հայ առաջին օպերային մեծ երգչուհին էր։
 
== Մահ ==
1904 թվականի գարնանը Պապայանը վերադարձել է [[Թիֆլիս]], մասնակցել [[օպերա]]յին ներկայացումների, ապա մեկնել [[Փարիզ]], «Օպերա-կոմիկ»-ի հետ պայմանավորվել նոր թատերաշրջանում այնտեղ աշխատելու մասին։ 1905 թվականի [[դեկտեմբերի 30]]-ին Աստրախանում չարագործները կողոպտելու նպատակով մտել են Պապայանի բնակարանը, սպանել հորը, մահացու վիրավորել երգչուհուն։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=130}}
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Պապայան, Նադեժդա}}
[[Կատեգորիա:Հայ երգչուհիներ]]