«Նավատորմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Fleet Activities Yokosuka - Tugboat Fleet.jpg|250px|մինի|Նավատորմ]]
'''Նավատորմ''', որոշակի նշանակության (տրանսպորտային [[նավ]]ատորմ, արդյունագործական նավատորմ, ռազմածովային նավատորմ), տեսակի (առագաստանավային նավատորմ, թիանավային նավատորմ, դիզելային նավատորմ) կամ տեղաբաշխման շրջանի (խաղաղօվկիանոսյան նավատորմ) նավերի համախումբ։
 
== Ռազմածովային նավատորմ ==
Ռազմածովային նավատորմ նախատեսված է ռազմական գործողություններ կատարելու համար։ Կարևորագույն խնդիրներն են․ վերերկրյա օբյեկտների կործանում, բազաներում և [[ծով]]ում հակառակորդի տորմիղի ուժերի ոչնչացում, ծովային դեսանտների տեղափոխում և ափհանում, հակառակորդի օվկիանոսային և ծովային հաղորդակցության ուղիների խափանում, ափի պաշտպանություն՝ ծովային ներխուժումից, սեփական հաղորդակցության ուղիների պաշտպանություն, մերձծովային ուղղություններում ցամաքային զորքերի հետ կրակային համագործակցում։ Կազմված է տարբեր տեսակի ուժերի միավորումներից, սուզանավերից․ վերջրյա նավերից, ծովային ավիացիայից, ծովային հետևակից, հրթիռահրետանային առափնյա զորքերից։ Նավատորմ գլխավորում է հրամանատարը [[ԱՄՆ]]-ի ռազմածովային ուժերում (ՌԾՌԻ)՝ գլխավոր հրամանատարը], հրամանատարության կազմի մեշ մտնում են շտաբը և կառավարման [[օրգան]]ները, ինչպես նաև տարբեր ծառայություններ (թիկունքի, կապի, սպառազինման, նավանորոգման և այլն)։
 
Ոչ մեծ երկրներն ունեն մեկ ռազմածովային նավատորմ, որ կոչվում է այդ երկրի ՌԾՈԻ։ Խոշոր [[պետություն]]ները (օրինակ, [[ԽՍՀՄ]], ԱՄՆ) ունեն մի քանի ռազմածովային նավատորմեր, որոնք մտնում են ՌԾՈԻ կազմի մեջ։ Տես նաև Հյուսիսային նավատորմ, Խաղաղօվկիանոսյան նավատորմ, Սեծովյան նավատորմ, Բալթիական նավատորմ, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ հոդվածի Զինված ուժեր բաժինը։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=191}}
 
[[Կատեգորիա:Ռազմական ուժեր]]
[[Կատեգորիա:Ռազմանավ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նավատորմ» էջից