«Նիկոլայ Մետներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 16 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
| Background = non_performing_personnel
}}
'''Նիկոլայ Կարլովիչ Մետներ''' ({{lang-ru|Николай Карлович Метнер}}, {{ԱԾ}}), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։
 
== Կենսագրություն ==
[[1900]] թվականին ավարտել է [[Մոսկվայի կոնսերվատորիա]]յի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է [[Անտոն Արենսկի|Ա․ Արենսկու]] և [[Սերգեյ Տանեև|Ս․ Տանեևի]] մոտ)։ Համերգներ է տվել [[Ռուսաստան]]ում, [[1904]] թվականից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։
 
[[1909]]—[[1910]] թվականներին և [[1915]]—[[1921]] թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ [[1921]] թվականին մեկնել է արտասահման, [[1936]] թվականից հաստատվել Լոնդոնում։
 
[[1927]] թվականին համերգներով հանդես է եկել [[ԽՍՀՄ]]-ում։
 
[[Ալեքսանդր Սկրյաբին|Ա․ Սկրյաբինի]] և [[Սերգեյ Ռախմանինով|Ս․ Ռախմանինովի]] հետ Մետները ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։
 
== Ստեղծագործություններ ==
Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նան դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների ([[Մոցարտ]], [[Բեթհովեն]]), ռոմանտիկների ([[Շուման Ռոբերտ|Շուման]], [[Վագներ Ռիխարդ|Վագներ]]) ավանդույթների, ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտության հիման վրա։
 
Բնորոշ են ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=486}}
 
{{DEFAULTSORT:Մետներ, Նիկոլայ}}
[[Կատեգորիա:ռուսՌուս կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:ռուսՌուս դաշնակահարներ ]]
[[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Լոնդոն քաղաքում մահացածներ]]