«Շաքիլներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: ։Մ → ։ Մ, →
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Շաքիլներ''' (Cotyledones), սերմնավոր բույսերի սաղմի դեռևս չտարբերակված մարմնի վրա ձևավորվող առաջին [[տերևներ]]ը։ Շաքիլները ձևով, կազմությամբ, երբեմն նաև ֆունկցիայով հաճախ տարբերվում են ընձյուղի աճման կոնի վրա հետագայում առաջացող տերևներից։ Մերկասերմերն ունեն 15-ից մինչև 2, երկշաքիլները՝ 2, միաշաքիլների մեծամասնությունը՝ 1 շաքիլ։ Երկշաքիլ բույսերի (օրինակ, լոբու) վերերկրյա ծլման [[ժամանակ]] շաքիլները դուրս են գալիս հողից, կանաչում և որոշ ժամանակ տերևների դեր կատարում։ Որոշ բույսերի (օրինակ, դդմազգիների, ընդավորների) շաքիլները հաճախ պարունակում են պահեստային սննդանյութեր։ Ոլոռի, կաղնու, ընկուզենու սերմերը ծլելիս շաքիլները մնում են սերմում և սննդանյութերի սպառման հետ չորանում։ Բազմաթիվ միաշաքիլ բույսերի սերմերը ծլելիս շաքիլների հեշտոցային մասը դուրս է գալիս սերմից, իսկ վերին մասը որոշ ժամանակ մնում է էնդոսպերմում և ներծծող օրգանի ֆունկցիա կատարում։ Նույն դերն է կատարում նաև հացաբույսերի սերմերում մնացող և շատ բուսաբանների կողմից շաքիլ համարվող [[վահանիկ]]ը։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=474}}
 
[[Կատեգորիա:Բուսաբանություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շաքիլներ» էջից