«Շլեզվիգ-Հոլշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Շլեզվիգ Հոլշտայն''' ({{lang-de|Schleswig-Holstein}}), երկիր [[Գերմանիա|Գերմանիայի Դաշնության]] հյուսիսում։ Տարածությունը 15,763 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը 2,802 միլիոն ([[2011]] թվական [[դեկտեմբերի 31]])։ Վարչական կենտրոնը՝ [[Քիլ]]։ Գտնվում է [[Յուտլանդիա]] թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ [[Հյուսիսային ծով]]ի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Աոափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ [[Բալթիկ ծով]]ի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։
 
Տնտեսությունն ունի ինդուստրիալ-ագրարային բնույթ։ Զարգացած է [[նավաշինություն|նավաշինությունը]]ը, [[մեքենաշինություն|մեքենաշինությունը]]ը, [[ձկնորսություն|ձկնորսությունը]]ը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75% կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմառն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են [[Լյուբեկ|Լյուբեկը]]ը, Քիլը։ [[11-րդ դար]]ում եղել են Շլեզվիգ և Հոլշտայն դքսություններ, [[1949]] թվականից՝ երկիր Գերմանիայի կազմում։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=521}}
{{Գերմանիայի վարչական բաժանում}}