«Ոչ մետաղներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 9.
Ոչ մետաղները մեծ [[էլեկտրաբացասականություն]] ունեցող տարրեր են, որոնք ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթներում ունեն 4 և ավելի (բորի [[ատոմ]]ը՝ 3) [[էլեկտրոն]]։ Ամենամեծ էլեկտրաբացասականություն ունի ֆտորը։ Միացություններում ոչ մետաղներին բնորոշ են բացասական [[օքսիդացման աստիճան]]ները։ Նրանց ատոմները կարող են միացնել էլեկտրոններ և առաջացնել անիոններ (F<sup>-</sup>, Сl<sup>-</sup>, Օ<sub>2</sub> <sup>-</sup> և այլն)։ Իոնական միացություններ են առաջանում բնորոշ ոչ մետաղների և մետաղների միջև (КСl, CaO, MgBr<sub>2</sub> և այլն)։ Ոչ մետաղները առաջացնում են նաև բարդ անիոններ (СlO<sub>4</sub> <sup>-</sup>, JO<sub>3</sub> <sup>-</sup>, ՏO<sub>4</sub> <sup>2-</sup>, PO<sub>4</sub> <sup>3-</sup> և այլն), որոնցում ունեն դրական օքսիդացման աստիճաններ։ Միանալով թթվածնին՝ ոչ մետաղները առաջացնում են [[օքսիդներ]] (ֆտորը՝ [[ֆտորիդներ]] O<sub>2</sub>F<sub>2</sub>, OF<sub>2</sub>), որոնց հիդրատները թթուներ են։ Ոչ մետաղների պարզագույն ջրածնական միացությունները սովորական պայմաններում անգույն գազեր են (բացառություն է [[ջուր]]ը), որոնցից շատերը թունավոր են։ Հալոգենաջրածինների և հալկոգենաջրածինների ջրային լուծույթները թթուներ են, [[ամոնիակ]]ինը՝ հիմք։ [[Ածխաջրածիններ]]ը ջրում գործնականում չեն լուծվում։ Ոչ մետաղների ատոմները միանում են իրար կովալենտային կապերով (Cl<sub>2</sub>, N<sub>2</sub>, C1F, NC1<sub>3</sub>, CS<sub>2</sub>) և այլն։ Հայտնի միացություններում KrF<sub>2</sub>, KrF<sub>4</sub>, XeO<sub>3</sub>, XeF<sub>6</sub>, Н<sub>4</sub>ХеО<sub>6</sub>, XePtF<sub>6</sub> և այլն) իներտ գազերն ունեն դրական օքսիդացման աստիճաններ (1+, 2+, 4+, 6+, և 8+)։ Մետաղների, ջրածնի և բազմաթիվ այլ տարրերի հետ իներտ գազերի միացությունները չեն ստացվել։ Տեսականորեն ենթադրվում է [[հելիում]]ի և [[նեոն]]ի միացությունների ստացման անհնարու¬ թյունը։ Հայտնի են նաև իներտ գազերի կլաստերային (ներդրման) միացությունները ջրի հետ (Ar*6H<sub>2</sub>O, Хе*6H<sub>2</sub>O և այլն)։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=620}}
 
[[Կատեգորիա:Ոչ մետաղներ]]