«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ոսկերչության պատմությունը: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,փ → ն, փ oգտվելով ԱՎԲ
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 12.
Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ [[Լճաշեն]]ի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։
 
[[Ուրարտու|Ուրարտական]] շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում ոսկերչությանյան մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։ [[Միջնադարյան Հայաստան]]ում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք [[Դվին]]ի պեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, [[Անի]]ն, [[Կարս]]ը, [[Կաբին]]ը, [[Վան]]ը, [[Արդվին]]ը, [[Արտահան]]ը, [[Կ․ Պոլիս]]ը, [[Երզնկա]]ն, Երևանը, [[Ալեքսանդրապոլ]]ը, [[Շուշի]]ն, [[Ախալցխա]]ն են։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին հայկական ոսկերչության մեջ մեծ տեղ են գրավել արծաթյա ոսկեզօծ մանրարուրք և սեադման եղանակներով պատրաստված աշխատանքները։ [[Արևելյան Հայաստան]]ը [[Ռուսաստան]]ի կազմի մեջ միավորվելուց հետո տեղի ունեցած ներգաղթի հետեանքով, բնակության նոր վայրերում՝ Ալեքսանդրապոլում, Ախալցխայում, [[Ախալքալաք]]ում ստեղծվել են ոսկերչական հիասքանչ կենցաղային առարկաներ։
 
Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակնեով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։ [[Սովետական Հայաստան]]ում [[Վասպուրական]]ի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վ․ Հացագործյանը, որի աշխատանքները մանրարուրք եղանակի բացառիկ նմուշներ են։ Նրա ստեղծագործական փորձն ու հմտությունը շարունակում է որդին՝ Գ․ Հացագործյանը, որը ստեղծում է արծաթյա՝ ցանցկեն-հյուսածո աշխատանքներ (մրգի սկահակ «Վասպուրական», կանացի զարդերի համալիր «[[Հասմիկ]]»)։ Ոսկերիչ-արծաթագործ Ն․ Դույումջյանը թանկարժեք քարերի կիրառմամբ և տարբեր եղանակների զուգորդումով հասել է մեծ ինքնատիպության, որը հայտնի է «գույումջյանական ոճ» անունով։ Հայկական ոսկերչության արվեստի ավանդույթների կիրառման փայլուն օրինակ է ժ․ Չուլոյանի էջմիածնի վանքի Վեհարանում գտնվող ոսկյա մեծաչափ խաչը (1970-ական թվականերին), որը զարդարված է թանկարժեք քարերով ու ամրացված է մարմարյա տախտակի վրա։ Այն մանրարուրք եղանակով ներկայացնում է հայկական խաչքարերի զարդանկարային ոճը։ 19-20-րդ դարերում հայ արծաթագործների ոճով զարդեր և կենցաղային այլ առարկաներ է պատրաստել անվանի վարպետ Ա․ Բերբերյանը։ [[Ազգային ավանդույթներ]]ի հնարամիտ կիրառմամբ Հ․ Փիլիպոսյանը հասնում է մեծ արտահայտչականության։
 
Սովետական Հայաստանի ոսկերիչ-արծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ստեղծում նոր ինքնատիպ գործեր։ Նրանց լավագույն աշխատանքները ցուցադրվել են համաշխարհային ցուցահանդեսում, արժանացել բարձր պարգեների։ Երևանի ոսկերչական գործարանը արտադրում է թանկարժեք և հասարակ քարերով զարդարված ոսկե մատանու, ականջօղի, ապարանջանի, վզնոցի բազմազան տեսակներ։ Սփյուռքահայ գաղթավայրերում ներդրում ունեն ոսկերչության ասպարեզում։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=631}}
 
[[Կատեգորիա:Ոսկերչություն]]