«Չաթալ Հույուք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Չաթալ Հույուք''', մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակի նեոլիթյան խոշոր բնակավայր [[Առաջավոր Ասիա]]յում (այժմ՝ [[Թուրքիա]]յի Կոնիա քաղաքից մոտ 54 կիլոմետր հարավային արևելք, Քյուչուքքյոյ գյուղից մոտ 1,5 կիլոմետր հարավ)։ Պեղվել է [[1961]]-[[1963]] թվականներին՝ անգլիացի հնագետ Զ․ Մելլարտի ղեկավարությամբ։ Չաթալ Հույուքը բաղկացած է մշակութային մնացորդներից արհեստականորեն առաջացած երկու բլրից, որոնք միմյանցից բաժանվում են Չարշամբա գետի նախկին հունով։ Արևելյան բլուրը, որն ունի մոտ 13 հեկտար մակերես, բազմաշերտ, օվալաձև (450 մետր և 275 մետր տրամագծերով) բնակավայր է՝ 17,5 մետր առավելագույն բարձրությամբ։ Արևելյան բլուրը շրջանաձև (մոտ 400 մետր տրամագծով), 7,5 մետր բարձրությամբ, պղնձաքարային դարի բնակավայր է։ Պեղումները հիմնականում կատարվել են արևելյան բլրում, որի նեոլիթյան շերտերի հաստությունը ավելի քան 19 մետր է։ Շուրջ 4 հազար մ<sup>2</sup> տարածքում պեղված հաջորդական 12 շինարարական շերտերից յուրաքանչյուրն առանձին բնակավայր է (գոյատևել են 7-9-րդ դարերում)։ Հում աղյուսից կառուցված տները բաղկացած են ուղղանկյուն հիմքով 1-3 կից սենյակներից, մեծը (մոտ 25-27 մ<sup>2</sup>) ծառայել է իբրև բնակարան-խոհանոց, փոքրերը՝ պահեստներ։ Չաթալ Հույուքից հայտնաբերվել են [[որսորդություն|որսորդության]], [[անասնապահություն|անասնապահության]] զարգացման մակարդակը բացահայտող նյութեր, հասարակ խեցի, քարե գործիքներ, զենքեր (դաշույններ և այլն) ու զարդեր (նույնիսկ՝ հայելիներ), երկրաչափական նախշերով կավե կնիքներ, փայտե ամաններ։ Չաթալ Հույուքի բնակիչներին հայտնի է եղել պղնձի ու արճճի մշակումը։ Պեղված մոտ 40 սրբարաններում, որոնք բնակելի սենյակներից տարբերվում են միայն ներքին ձևավորմամբ, պահպանվել են աստվածուհիների ու հովազների պատկերներով կավե բարձրաքանդակներ, ցլերի կավե գլուխներ, վայրի ցլի եղջյուրներով կուռքեր։ Կան նաև որմնանկարներ (որսի, մարդկանց դիակներ հոշոտող գիշակեր թռչունների և այլ տեսարաններով), հրաբխի ժայթքում պատկերող բնանկար։ Առանձին խումբ են կազմում կավե ու քարե՝ մինչև 30 սանտիմետր բարձրությամբ արձանիկները (գերակշռում են գազանների մայր աստվածուհուն անձնավորողները)։ Չաթալ Հույուքի բնակչության մեջ գերիշխել է որսորդության պաշտամունքը, սկսել են ձևավորվել երկրագործական հավատալիքների տարրերը։ Հանգուցյալներին թաղել են տներում (սովորաբար՝ կավե մահիճների կամ հատակի տակ)՝ կմախքը նախապես մաքրելով փափուկ հյուսվածքներից։ Զարգացած են եղել անդրշիրիմյան աշխարհի վերաբերյալ պատկերացումները (այդ են վկայում յուրահատուկ գույքն ու թաղման ծեսերը)։ Չաթալ Հույուքում հասարակական հիմնական միավորը եղել է փոքր ընտանիքը՝ մոր գլխավորությամբ։ Չաթալ Հույուքի [[մշակույթ]]ը, իր հասակակից մյուս մշակույթների համեմատությամբ, եղել է առավել զարգացած։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=659}}
 
[[Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Թուրքիայում]]