«Չաղաթայի ուլուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Chagatai Khan.JPG|մինի|մինիՉաղաթայ խան]]
'''Չաղաթայի(Ջաղաթայի) ուլուս''', [[մոնղոլներ]]ի ասիական այն տիրույթների ընդհանուր անվանումն , որոնք 1224 թվականի բաժանմամբ տրվել են [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]]ի [[Չաղաթայ]] որդուն և նրա ընտանիքին՝ իբրև ժառանգական տիրույթ։ Ընդգրկել է [[Մավերաննահր|Մավերաննահրը]]ը ([[Ամուդարյա]]յի և [[Սիրդարյա]]յի միջագետքը), [[Յոթնագետք]]ը (Սեմիրեչիե) և Կաշգարը։ Մեծ խան [[Մանգու]]ի (Մունքե) հրամանով 1251 թվականին Չաղաթայան դինաստիայի չափահաս անդամների մեծ մասը կոտորվել է։ Չաղաթայի ուլուսն իրար մեջ բաժանել են Մանգուն և [[Բաթու խան]]ը, որին անցել է Մավերաննահրը։ XIII դարի 60-ական թվականներին Չաղաթայի թոռ [[Ալղուն]] վերականգնել է Չաղաթայի ուլուսը։ Չաղաթայանները երկարատև պատերազմներ են մղել [[Ոսկե հորդա]]յի և իշխանության դեմ (իշխանության զորքի կազմում Չաղաթայանների դեմ կռվել են հայ-վրացական զորամիավորումները)։ Չազաթայի ուլուսի միասնությունն ամրապնդելու՝ տարբեր խաների փորձը չկարողացավ կասեցնել ֆեոդալական մասնատվածությունը։ Արդեն XIV դարի 40-ական թվականներին Չաղաթայի ուլուսը տրոհվեց մի շարք ֆեոդալական տիրույթների, իսկ [[Լենկթեմուր|Լենկթեմուրի]]ի պետության կազմավորմամբ Չաղաթայանների իշխանությունը Մավերաննահրում դադարեց։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=662}}
 
[[Կատեգորիա:1222]]