«Չափում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Չափում''', գործողություն, որի ընթացքում ֆիզիկական փորձի միջոցով չափվրղ մեծությունը համեմատվում...»:
 
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Չափում''', գործողություն, որի ընթացքում ֆիզիկական փորձի միջոցով չափվրղ մեծությունը համեմատվում է որպես մրավոր ընդունված նույն բնույթի մեծության հետ։ Համեմատման արդյունքում ստացված [[թիվ]]ը կոչվում է չափվող մեծության թվական արժեք։ Հիմնական հավասարումն է․ A=n*a, որտեղ A-ն չափվող մեծությունն է, ո-ը՝ Չափման արդյունքը, a-ն՝ միավորը։ Չափման միավորների համար որպես հիմք, 1963-ից [[ԽՍՀՄ]]-ում ընդունված էր [[Միավորների միջազգային համակարգ]]ը։ Չափելը անհրաժեշտ է տարբերել մեծության քանակական գնահատման այլ ձևերից, որոնք կիրառվում են այն դեպքում, երբ ընդունված միավորի մեծության և նրա քանակական արտահայտության միջև չկա միարժեք համապատասխանություն։ Տարբերում են ուղղակի, անուղղակի և համատեղ չափներ։ Ուղղակի չափման ժամանակ արդյունքն ստացվում է մեկ փորձի միջոցով, անուղղակիի դեպքում՝ մեկից ավելի փորձերի արդյունքների ու չափվող մեծության հեա հայտնի կապի միջոցով։ Համատեղ չափման դեպքում փնտրվող թվական արժեքներն ստացվում են ուղղակի չափման արդյունքները հավասարումների մեջ տեղագրելուց և դրանք համատեղ լուծելուց հետո։ Չափման համար, բացի չափվող օբյեկտից ու միավորից, կարևոր են նաև չափման մեթոդները, չափման միջոցները և դիտողը կամ գրանցող հարմարանքը։ Միջոցներն են չափերը, [[չափիչ սարք]]երը, չափման փոխակերպիչները, համասարքերը, [[ինֆորմացիոն չափիչ համակարգ]]երը։ Չափը տվյալ մեծության միավորի առարկայական ձևն է՝ տրված արժեքով։ Փոխակերպիչները չափման ինֆորմացիան վերածում են հարմար ազդանշանի։ Համասարքերը հնարավորություն են տալիս լավագույն ձևով կազմակերպել չափումը․։ Ինֆորմացիոն չափիչ համակարգերը նախատեսված են ինֆորմացիան բազմաթիվ օբյեկտներից կապի գծերով հաղորդելու համար։ Տարբերում են նաև բացարձակ և հարաբերական չափումներ։ Բացարձակ են անուղղակի չափումները, երբ չափվում են մեկ կամ մի քանի հիմնական մեծություններ ([[երկարություն]], [[զանգված]], [[ժամանակ]] և այլն) ֆիզիկական հաստատունների միջոցով։ Հարաբերական են այն չափումները, որոնց դեպքում տվյալ մեծությունը որոշվում է մեկ ուրիշ նույնանուն մեծության համեմատությամբ, որն ընդունված է որպես ածանցյալ միավոր կամ ելակետային արժեք։ Կախված չափվող մեծության ժամանակային փոփոխությունից, տարբերում են ստատիկ և դինամիկ չափումներ։ Չափումը դասակարգվում է նաև ըստ օբյեկտների․ գծային, մեխանիկական, էլեկտրական և այլ չափումներ։ Չափումը ուղեկցվում է անխուսափելի [[սխալ]]ներով։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=685}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկա]]
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չափում» էջից