«Չեզոքություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 21 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:German and Japanese spheres of influence at greatest extent World War II 1942.jpg|մինի|Գերմանիան և Ճապոնիան 2-րդ համաշխարհային պատերազմում]]
'''Չեզոքություն''' [[միջազգային]] իրավունքում պատերազմող կողմերին [[ռազմական]] օգնություն ցույց չտալու, ռազմական խմբավորումներին ուրիշ պետությունների միջև մղվող պատերազմներին չմասնակցելու արտաքին քաղաքական կուրս։ Չեզոքության պատմական ձևերն են՝ լրիվ, ոչ լրիվ, բացարձակ, բարյացակամ, [[զինված]] և [[զինաթափված]], ակտիվ և պասիվ, [[կամավոր]] և պայմանագրային, ժամանակավոր և մշտական։ Չեզոքությունը մշտական է, եթե պետությունը պարտավորվում է խաղաղասիրական քաղաքականություն վարել ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ ժամանակ։ Առաջին անգամ մշտական չեզոք պետություն է հռչակվել [[Շվեյցարի]]ան՝ [[Վիեննա]]յի [[կոնգրես]]ում ([[1815]])։ Ներկայումս մշտական չեզոք պետություններ են Շվեյցարիան և [[Ավստրի]]ան, չեզոքություն է պահպանում [[Ֆինլանդի]]ան։ Նախկինում չեզոք պետություններ [[Բելգիա]]ն, [[Նիդերլանդներ]]ըն ու [[Լյուքսեմբուրգ]]ը այժմ հարում են ագրեսիվ-քաղաքական խմբավորումների։ Մշտական չեզոքություն հաստատվում է միջազգային պայմանագրի ուժով, միակողմանիորեն փոխվել կամ վերացվել չի կարող։
 
== Նախկինում չեզոք գոտի բռնած երկրներ ==
Մշտական չեզոքություն պահպանող երկիրը, [[ՄԱԿ]]-ի կանոնադրության համաձայն ([[հոդված]] 51), ունի անհատական և կոլեկտիվ պաշտպանության իրավունք։ Ստրկատիրական և ֆեոդ, հասարակարգերում, ուր զավթողական պատերազմները պետությունների արտաքին քաղաքականության հիմնական կուրսն էին, չեզոքության պահպանումը փաստորեն բացառվում էր։ [[Աշխարհագրական դիրք]]ի պատճառով Հայաստանը գտնվում էր պատերազմների թատերաբեմում և, անկախ չեզոքություն պահպանելու նրա ձգտումներից, [[ագրեսիա]]յի կամ պալատական հեղաշրջումների ու դավադրությունների հետևանքով ակամա պատերազմական գործողությունների մասնակից էր դառնում։ Լավագույն դեպքում չեզոքություն պահպանած Հայաստանը պարտավորվում էր իր երկրի տերիտորիայով թույլ տալ պատերազմող կողմի զորքերի անարգել անցումը։ [[Քսենոփոն]]ի վկայությամբ, [[Տիրիբազ]]ը համաձայնել էր թույլ տալ [[հույն]]երի նահանջը [[Հայաստան]]ի տարածքով այն պայմանով, որ նրանք պարտավորվեին վնաս չհասցնել բնակչությանը։ Սակայն Հայաստանը, անկախ խոչընդոտներից, չեզոքությունը դիտել է որպես արտաքին քաղաքականության հետևողական կուրս, օգտվել դրա բոլոր ձևերից, ընդհուպ մինչև մշտական չեզոքություն։
 
== Ռազմական չեզոքություն Տիգրան Բ-ի օրոք ==
[[Տիգրան Բ]] նպատակ ունենալով ստեղծել դեպի [[Միջերկրական ծով]]ն անցնելու լայն գոտի և ամրապնդել դիրքերը [[Ասորիք]]ում, [[Կիլիկիա]]յում և [[Պաղեստին]]ում, որպեսզի չբախվի [[Հռոմ]]ի հետ, ձևական չեզոքություն է պահպանել [[Պոնտոս]]ի և Հռոմի միջև վերսկսվող պատերազմի ժամանակ, իսկ հետո, առանց Հռոմի հետ բախվելու, իր տերությանն է միացրել վերջին [[սելևկյան]]ների տերիտորիաները։ ժամանակավոր չեզոքություն պահպանելու հարցը հայերը լուծել են սեփական նախաձեռնությամբ, երկրի շահերից ելնելով։ Որպես [[Իրավահարաբերություն|իրավահարաբերության]] ինքնուրույն [[սուբյեկտ]] նրանք խաղաղ ժամանակ չեզոքություն պահպանելու որևէ պարտավորություն չեն ստանձնել։ [[Հռանդեա]]յի հաշտության պայմանագրով (տես Հոանդեայի պայմանագիր 64) հայերը մնում էին միշազգային իրավունքի անկախ սուբյեկտ, չեզոքություն պահպանելով միայն Հռոմի և [[պարթև]]ների հեա։ Իրենց հերթին պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվում էին հարգել Հայաստանի չեզոքությունը։ Հետագայում չեզոքությունը ձեռք է բերվել [[արաբ]] [[խալիֆ]]այության և [[Բյուզանդիա]]յի միջև բախումների ընթացքում անկախություն ստանալուց հետո (9-րդ դար)։ Կիլիկիայի հայկական պետությունն առավելություն է տվել ժամանակավոր և ակտիվ չեզոքությանը։ Մասնավորապես, նրա տերիտորիայով [[Գերմանիայ]]ի [[կայսր]] [[Ֆրիդրիխ Բարբարոսա]]յի զորքերի անցումը թույլատրելու հետ մեկտեղ, հայերը նորմալ հարաբերություններ են պահպանել նրա հակառակորդների, մասնավորապես, [[Սալահ ադ Դինի]] հետ։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=687}}
 
[[Կատեգորիա:Քաղաքականություն]]